• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Որտեղի՞ց էդքան փող կանանց գաղութի պետին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.


«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: Դա երեւում է նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ուսումնասիրությունից:


Ըստ այդմ, Աֆրիկյանն ունի մեկ առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս:


Որպես շարժական գույք նա հայտարարագրել է «Lexus LX» եւ «Ford Transit » տեսակի ավտոմեքենաներ: Նա հայտարարագրել է նաեւ 8 մլն դրամը գերազանցող կահույք:


Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արսեն Աֆրիկյանը հայտարարգրել է 45 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար եւ 15 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է ընդամենը 2 միլիոն 595 հազար դրամ գումար:


Բայց սա ամենը չէ: ՔԿՀ ղեկավարի ընտանիքին է պատկանում նաեւ «Աֆրիկյաններ պանդոկ» ՍՊԸ-ն:


Ընկերության տնօրենը նրա կինն է՝ Անժելա Աֆրիկյանը: Այս ռեստորանի ծառայություններից օգտվում են նաեւ պետական կառույցները: Արսեն Աֆրիկյանը 2010 թվականին հիմնադրել է նաեւ «Մաֆ Ֆուդ» ընկերությունը 2017 թվականի հունիսին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել է պաշտոնից եւ նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութ) ղեկավար»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 265


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր