• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Վարչապետը վատ վիճակում է հայտնվել. Ի՞նչ արտոնությունների դիմաց են նրան օդանավ տրամադրել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դավոսի տնտեսական համաժողովին վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել էր առանձին ինքնաթիռով: Եւ երբ վարչապետն անձամբ սոցիալական ցանցում հրապարակեց ինքնաթիռի սրահից լուսանկարներ, աղմուկ բարձրացավ: Կառավարությունից էլ շտապեցին պարզաբանել, թե դա մասնավոր ինքնաթիռ է, որի վարձակալության համար ՀՀ պետական բյուջեից որեւէ գումար չի հատկացվել:


Թվում է՝ այսպես փորձել են Կարեն Կարապետյանին փրկել տհաճ իրավիճակից, որպեսզի կառավարության ղեկավարին չմեղադրեն պետական բյուջեի միջոցների հաշվին շռայլ ծախսեր անելու մեջ: Բայց արի ու տես, որ արդյունքում շատ ավելի վատ իրավիճակ է ստացվել. հիմա վարչապետին կարող են պաշտոնեական դիրքի չարաշահման ու կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախվելու մեղադրանք ներկայացնել:


Պարզ է, որ այս ինքնաթիռի սեփականատերը մեծահարուստ է, որովհետեւ ամեն մարդ հնարավորություն չունի ունենալու նման փոխադրամիջոց: Ու կարելի է ենթադրել` այդ մեծահարուստն իր ինքնաթիռը ՀՀ վարչապետին է տրամադրել Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու արտոնություններ ստանալու ակնկալիքով: Համենայն դեպս, վարչապետին այսպես մատուցել են մեծ, շատ մեծ ծառայություն, որը հազիվ թե անեին, եթե գործ ունենային Կարեն Կարապետյան անձի, ոչ թե վարչապետի հետ:


Ու հիմա այդ մեծ ծառայություն մատուցած անձը կարող է իրեն թույլ տալ ՀՀ վարչապետից որպես փոխհատուցում պահանջել ամենատարբեր բնույթի արտոնություններ: Ճիշտ է` «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` կառավարության լրատվական ծառայությունից պարզաբանել են. «Չենք կարծում, որ նման խնդիրներ ծագեն»: Բայց, դե, աշխարհի շատ երկրներում պաշտոնյաները հրաժարական են տվել այսպիսի դեպքերից հետո»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 405


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր