• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Զինկոմի տեղակալը 10 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար հայտնվել է դատարանում

Պաշտպանության նախարարության Էրեբունու զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի նախկին պետ, զինվորական կոմիսարի նախկին տեղակալ Վարդգես Համբարձումյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։


Դատական տեղեկատվական համակարգից  տեղեկանում ենք, որ ՊՆ նախկին պաշտոնյան կաշառք ստանալու պատրվակով, 2017-ի սեպտեմբերի 11-ին Արսեն Վարդանյանից պահանջել է 28.000 ԱՄՆ դոլար։ Համբարձումյանը հոկտեմբերի 4-ին իր աշխատասենյակում վստահությունը չարաշահելու եղանակով Վարդանյանից ստացել է դրա մի մասը և հափշտակել առանձնապես խոշոր չափերով 4 մլն 783.800 դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլարը:


ՊՆ նախկին պաշտոնյայի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3—րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։ Այժմ Համբարձումյանը կալանավորված է։


Քրեական գործը ընդունվել է Էրեբունի և Նուբարաեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ և այն քննելու է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 156


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր