C новым годом 2019
 
  • 07:09 – Մենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Ա. Աշոտյան 
  • 16:21 – Տուն ենք ուղարկելու այս իշխանություններին․ Հրանտ Մարգարյանը Փաշինյանի իշխանության մասին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Կարեն Կարապետյանի հակահարվածը Սերժ Սարգսյանին


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծես հասկացել է, որ իր դեմ քարոզչական արշավ է սկսվել ու փորձում է չեզոքացնել այդ քարոզչական հարվածները:


Մենք մեր հրապարակումներից մեկում նկատել էինք, որ իշխանական որոշ լրատվամիջոցներ փորձում են  անգամ երկու ոստիկանների մահվան պատճառ դարձաձ քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդու անունը կապել վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ: Այդ լրատվամիջոցների պնդմամբ հենց Կարապետյանն է բազմաթիվ անգամ քրեական պատասխնատվությունից փրկել Ճվճվ Արոյի որդուն՝ չնայած այն հանգամանքին, որ նշված անձը բազմաթիվ քրեական պատմությունների կիզակետում է հայտնվել Կարապետյանի վարչապետ դառնալուց դեռ շատ ժամանակ առաջ:


Եվ ահա Կարապետյանը հասկանալով Սերժ Սարգսյանին աջակցող լրատվամիջոցների կողմից լարվող ծուղակը հակահարված է տվել: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է կարճատև արձակուրդում, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ և տվել է խիստ հանձնարարական, որպեսզի Ս. Վարդանյանը իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի։


Պետք է նկատել, որ Կարապետյանի այս հանձնարարականը անօրինական է, քանի որ նա չունի նման հանձնարարականեր տալու օրինական լիազորություններ: Սակայն սա միակ շանսն է Կարեն Կարապետյանի համար պատասխանել իր դեմ թակարդ լարող ՀՀԿ-ական թիմին, այլ կերպ ասած նախագահ Սերժ Սարգսյանին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 106


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր