• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Թրամփը խոստացել է օգնել իրանցի ցուցարարներին

Իրանում դեկտեմբերի 28-ից շարունակվող լայնամասշտաբ հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալված հարյուրավար մարդկանցից որոշները կասկածվում են այլ պետությունների օգտին լրտեսելու կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ Թեհրանի դատարանում ունեցած քաջատեղյակ աղբյուրին հղումով:


«Մեկնարկել են Իրանի մի շարք քաղաքներում ձերբակալված ցուցարարների նկատմամբ հետաքննական գործողությունները, ավելի ուշ նրանց գործերը կփոխանցվեն դատարան: Մեղադրանքների մեծ մասը վերաբերում է ընդվզմանն աջակցելու, մասնավոր և պետական գույքի վնասմանը, սակայն ոմանց մեղադրում են այլ պետությունների օգտին լրտեսելու մեջ»,-մանրամասնել է աղբյուրը:


Մինչդեռ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցույցերի առաջին իսկ օրից հետևում է իսլամական հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին, խոսք է տվել «ճիշտ պահին» օգնել իրանցի ժողովրդին:


«Շատ եմ հարգում Իրանի ժողովրդին, քանի որ այն պայքարում է կոռումպացված ու վատ կառավարվող երկիրի ազատագրման համար: ԱՄՆ-ն ձեզ մեծ աջակցության կցուցաբերի ճիշտ պահին»,-իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է Թրամփը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի նախագահ Հասան Ռոհանին Թրամփին քննադատել էր իրանցի ժողովրդին սկզբում ահաբեկիչ անվանելու, իսկ հիմա ՝ ցույցերի ժամանակ, նրանց իր կեղծ աջակցությունը հայտնելու համար:


Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերի հետևանքով Իրանում 21 մարդ է զոհվել:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 135


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր