• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 18:24 – Կշեռքների օրն անհանգիստ է ու բարդ. Հոկտեմբերի 15-ի աստղագուշակը 

Ոստիկանները բացահայտել են Երևանի կենտրոնում կատարված ավազակային հարձակման դեպքը

Հունվարի 4-ին՝ ժամը 00.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փակ Շուկայի» մոտ 3 հոգի հարձակվել են մի քաղաքացու վրա և դանակի սպառնալիքով գողացել 2 բջջային հեռախոս, գումար և լիցքավորիչ: 


Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 00.30-ին, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի գետնանցումում 3 անհայտ անձ հարձակվել են իր վրա և դանակի սպառնալիքով հափշտակել «Սամսունգ» և «Վիկո» տեսակի բջջային հեռախոս, հեռախոսի լիցքավորիչ, տղամարդու օծանելիք և դրամապանակ:


Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության ծառայողները պարզել են նշված արարքը կատարողների ինքնությունները:


Հունվարի 4-ին՝ ժամը 14:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները Խանջյան փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հայկ Խանգելդյանին, 1992 թ. ծնված Հարություն Սագիյանին, 1982 թ. ծնված Սամվել Պողոսյանին և 1988 թ. ծնված Գառնիկ Անդրեասյանին՝ վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:


Հ.Խանգելդյանը, Հ.Սարգիյանը և Գ.Անդրեասյանը ձերբակալված են: Ս.Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 310


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր