• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել, թե ով է լինելու 2018 թ. Հայաստանի վարչապետը. Շարմազանով

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել, թե ով է լինելու 2018 թ. Հայաստանի վարչապետը։ 


Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, իշխող ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


Հարցին` ինչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայտարարել` առաջադրվելո՞ւ է արդյոք 2018թ. վարչապետի պաշտոնում, թե ոչ, Շարմազանովը պատասխանեց. «Գայթակղությունը շատ մեծ է տրվելու այս պրովոկացիաներին, ասել խուսափում է, չի խուսափում, բայց ես կլինեմ Շարմազանովական ոճի մեջ։ 2018թ. կգա, բարին հետը։ Մենք հարցը կքննարկենք, կպատասխանենք։ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հստակ ասել է»։


Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն շարունակելու է մինչև 2022 թ. կառավարել ՀՅԴ-ի հետ, թե ով որտեղ է աշխատելու, ըստ նրա` կհավաքվեն, կքննարկեն։


«Դեռ չենք հավաքվել, չենք քննարկել, կքննարկենք, կասեմ»,- նշեց նա։


Հարցին` ուզո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, Շարմազանովը պատասխանեց թե ուզելը քաղաքական կատեգորիա չէ, պետք չէ հարցը պրիմիտիվացնել։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 329


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր