C новым годом 2019
 
  • 07:09 – Մենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Ա. Աշոտյան 
  • 16:21 – Տուն ենք ուղարկելու այս իշխանություններին․ Հրանտ Մարգարյանը Փաշինյանի իշխանության մասին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

2017թ.-ին ԼՂՀ լարվածությունը 2 անգամ սրվել է

«Ակնկալել արդյունք քաղաքական գործընթացում, երբ շարունակվում են կրակոցները, և լինում են զոհեր, վիրավորներ թե զինվորականության, թե խաղաղ բնակչության մեջ, դա որևէ կերպ տրամաբանական չէ։ Եթե մենք ուզում ենք իրական քայլ,  բեկում բանակցային գործընթացում, առաջին հերթին  սահմաններին պետք է լինի հանդարտություն։ Եվ պատահական չէ, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի, ապա նաև Ժնևի պայմանավորվածությունների դաշտում սա դիտվում է  առաջնահերթ»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատագամավոր ,«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, այսօր տեղի ունեցած ասուլիսում ամփոփելով տարին՝ խոսելով Ղարաբաղի հակամարտության  կարգավորման գործընթացի մասին։


Կարեն Բեքարյանը համակարծիք չէ այն  տեսակետի հետ, թե սահմանային իրավիճակի լարվածությունը 2017 թ.-ին լիցքաթափվել է, ավելին՝ նկատեց, որ 2 անգամ սրացում է եղել: Նա առանձնացրեց նաև ԼՂՀ հակամարտության շուրջ ստեղծված տարածաշրջանային և միջազգային ֆոնը և հավելեց, որ այստեղ հետաքրքիր պատկեր կա.«Լիցքաթափման էլեմենտներ կարելի է դիտարկել Ժնևյան հանդիպումից հետո»,-ասաց նա:


Խոսելով  Ադրբեջանի հանդեպ միջազգային արձագանքից, Բեքարյանը շեշտեց, որ Ադրբեջանի համար տարին որոշակի բարդություններ է ունեցել, որոնք, իրականում շարունակականության են եղել և կան:


«Բոլոր միջազգային կառույցները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների ոլորտի մշտադիտարկմամբ, շարունակում են այդտեղ հետընթաց արձանագրել, մասնավորապես,  աղմուկ բարձրացրեց նաև ՄԻԵԴ-ի վճիռների կատար չածելը: Երկրի իմիջին բավական մեծ  հարված հասցրեցին կոռուպցիոն սկանդալների բացահայտումները, շարունակվեցին բռնաճնշումները քաղաքական որոշ գործիչների, լրագրողների և բլոգերների նկատմամբ»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը։


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 309


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր