• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 18:24 – Կշեռքների օրն անհանգիստ է ու բարդ. Հոկտեմբերի 15-ի աստղագուշակը 

Ավարտվել է Երևան-Արտաշատ ճանապարհի 8 կամուրջների և ուղեանցերի շինարարությունը

«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում 2016 թ. սեպտեմբերին մեկնարկած 8 կամուրջների և ուղեանցերի կառուցման ու հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետում, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն։


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել, ծանոթացել կատարված աշխատանքներին։


Այնթապի կամուրջն ամբողջությամբ վերակառուցվել է, ափային հենարանների հիմքերի վրա կառուցվել է նորը։ Մասիս-Այնթապ համայնքները կապող կամրջային հանգույցում նախարարը մեկուսացման որոշակի թերություններ է նկատել և հանձնարարել է շտկել դրանք։


Մասիս քաղաքը Մարմարաշեն համայնքին կապող կամուրջը նորակառույց է։ Նորակառույց է նաև Բուրաստանի ուղեանցը, որը համայնքի բնակիչների գյուղտեխնիկայի և անասունների համար անվտանգ երթևեկ ու անցում է ապահովում դեպի վարելահողեր ու արոտավայրեր։


Արաքսավան-Դիմիտրով և Արտաշատի կամուրջների մի շարք հատվածներում մնացել են միայն արգելապատնեշների տեղադրման և գծանշման որոշակի աշխատանքներ։


Նախարարին ներկայացնելով իրավիճակը՝ շինարարները նշել են, որ մեկ-երկու օրից աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն։


Վերակառուցվել է նաև Մասիս-2 կամուրջը, որը Մասիս գյուղական համայնքից կապ է ապահովում դեպի վարելահողեր։


Գյուղապետը մտահոգություն է ներկայացրել՝ կապված ոռոգման համակարգի հետ։ Շինարարը պարտավորվել է ուսումնասիրել և լուծում տալ խնդրին։


Նախարարն առանձնակի ուշադրություն է դարձրել անվտանգության խնդիրներին։ Նա հանձնարարել է մի քանի կամուրջների և ուղեանցերի ճանապարհամերձ հատվածներում ավելացնել արգելափակոցները, ճանապարհամերձ հատվածներին մոտ գտնվող բարձր լարման էլեկտրասյուները տեղափոխելու հնարավորություններն էլ քննարկել էլեկտրացանցի ներկայացուցիչների հետ և լուծումներ գտնել։


«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում կամուրջների և ուղեանցերի շինարարության ընթացքում որոշ ժամանակահատվածում երթեկությունը տեղ-տեղ միակողմանի փակվել էր և կազմակերպվում էր շրջանցիկ: Մայիսի 25-ից կամուրջներին հարող հատվածներում այն երկկողմանի վերականգնվել է: Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու բարեկարգումը շարունակվեցին և ավարտին հասցվեցին արդեն բաց երթևեկության պայմաններում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 410


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր