Առատ ձյան պատճառով Ախալքալաքի շրջանի որոշ գյուղերի ճանապարհներ փակ են, իսկ Ծալկայով Նինոծմինդա-Թբիլիսի ճանապարհը փակ է:


Ըստ ՍՊԸ «Վեմ»-ի տնօրեն Երանուհի Ալեքսանյանի, երկու՝ Աբուլ ու Ալաստան գյուղերի լիազորները զանգահարել են և հաղորդել, որ այս գյուղական ճանապարհները փակ են:


«Իմ տեխնիկան չի գնա մաքրելու մինչ շրջանի քաղաքապետարանից հրաման չստանա, քանի որ հետո կարող են չհավատալ»: Այսպես է կարգը: Իսկ ուրիշ վայրերից զանգեր չեն եղել», – ասում է Երանուհի Ալեքսանյանը:


Վրաստանի Ճանապարհների դեպարտամենտի տվյալներով, Կոդա-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա (94-110 կմ) ճանապարհին երթևեկությունը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար:


Երթևեկությունը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով բաց է: Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ տեղում տեխնիկան աշխատում է, տարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:


Շուշան Շիրինյան




  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 316