Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Մարիխուանայի օրինականացումը Հայաստանում ժամանակի խնդիր է. Ա. Սիմոնյան » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Մարիխուանայի օրինականացումը Հայաստանում ժամանակի խնդիր է. Ա. Սիմոնյան

«Ես վստահ եմ, որ մարիխուանայի օրինականացումը ժամանակի խնդիր է»,-Politik.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը , հավելելով, որ խնդրի օրինականցումը զուտ հեգաբանական և կարծրատիպային բնույթ ունի , այդ իսկ պատճառով հասարակության կողմից այս հայտարարությունները ճիշտ չեն ընկալվում: 


«Մարդկանց թվում է, որ  բոլոր այն մարդիկ ովքեր ասում են՝ եկեք օրինականացնենք, ցանկանում են մարդկանց թմրամոլ դարձնել, սակայն մենք պնդում ենք, որ դրա օրիանականացումը խոսում է բոլորի շահերից՝ պետության շահերից, չէ որ երևույթը անկախ բոլորիս կամքից առկա է, մենք ասում ենք՝ եկեք ստվերից տեղափոխենք օրինական դաշտ,անվերահսկելին վերցնենք վերահսկողության տակ, չէ որ  ահռելի գումարներ են շրջանառվում այդ ոլորտում, ինչը օրինական ճանապարհով կփոխանցվի բյուջե», -ասաց Սիմոնյանը շեշտելով, որ եթե պետությունը չի վերցնում իր վերահսկողության տակ, ապա դրանով զբաղվում են մանր չինովնիկներն ու շատ տարբեր մարդիկ:


Վերջինս օրինակների միջոցով բացահայտեց, որ աշխարհի շատ ու շատ պետություններ ինչպիսիք են՝ Կանադան,Ավստրիան, Հոլանդիան ովքեր մարիխունայի օգտագործումը բերել են օրինական դաշտ, դրանից որևէ կերպ երկրում առկա որևէ ոլորտ չի տուժել, հանցագործությունների մակարդակը չի ավելացել, այլ հակառակը՝ նվազել է:


Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ խնդրի այս կերպ կարգավորման առաջամարտիկներից է եղել, չնայած այն հանգամանքին , որ հանդիպել է իր հասցեին ուղղված բազմաթիվ վարկաբեկումների. «Ես ասել եմ այն, ինչ մտածել եմ, որը ճիշտ , և շարունակելու եմ պնդել իմ տեսակետը, ասելով, որ այո դա մեր երկրի համար, այն մարդկանց համար, ովքեր  չեն ցանկանում իրենց երեխաները օգտագործեն, այն մարդկանց համար ովքեր ցանկանում են օգտագործել, և բոլորի համար ճիշտ որոշում է , քանի որ այդ դեպքում ովքեր չեն օգտագործում և չեն ցանկանում, որ որևիցե մեկը օգտագործի ապահովված կլինեն դրանից, իսկ ցանկացողներն էլ կօգտագործեն նորմալ մի բան այլ ոչ թե թունավոր փայտի կտորներ»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 256


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր