• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Արկադի Փելեշյանը փոշմանել է

 



Սահմանադրական դատարանի որոշումից հետո, այսօր Վանաձորի ավագանին առաջին անգամ արտահերթ նիստ է գումարել, որին չեն մասնակել միայն «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:



Վանաձորի նորանշանակ քաղաքապետի առաջին տեղակալ, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանը Վանաձորի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ինքն քվեարկել է Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն նա փոշմանել է դրա համար:


«Ես անձամբ ընտրել էի Քրիստ Մարուքյանին, ուզում էի, որ նա քաղաքապետը լիներ, բայց շատ եմ փոշմանել դրա համար: Այս մեկ տարվա ընթացքում ես տեսա, որ բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի փոխվում: Այսօր եկել եմ աշխատեմ ու մեր ժողովրդի համար մի լավ բան անեմ»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ավագանին հաստատեց «Հայկական վերածնունդ» կուսակցություն խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը:


Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին կայացրած որոշմամբ Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական էր ճանաչել. 1 տարի առաջ Վանաձորի՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ավագանիները հուշագիր էին կնքել Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանելու մասին, սակայն փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ էր ընտրվել Մամիկոն Ասլանյանը։ Ավագանու հետագա նիստերը վերոնշյալ 3 ուժերի ներկայացուցիչները ողջ տարվա ընթացքում բոյկոտում էին, նրանց թվում՝ այն անձինք, որոնք գաղտնի քվեարկությամբ ընտրել էին Ասլանյանին։


Վանաձորի ՀՀԿ-ՀՅԴ ավագանին այլևս չէր կարող առանց քվորում, 15 հոգով նիստեր գումարել, բայց նոյեմբերի 18 Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 42

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter