• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Ժիրինովսկին 6-րդ անգամ առաջադրվել է ՌԴ նախագահի թեկնածու

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցությունը վեցերորդ անգամ որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու է առաջադրել Վլադիմիր Ժիրինովսկիին: Այդ մասին երեքշաբթի խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից ՌԴ պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը, հաղորդում է ТАСС-ը: 


    «2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) բարձրագույն խորհրդի և Պետական դումայում Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահության համատեղ նիստին որոշում է կայացվել ՌԼԴԿ քաղաքական կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածուի պաշտոնին առաջադրել կուսակցության նախագահ, Պետական դումայում ՌԼԴԿ-ի խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ: Լրատվամիջոցների աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինն ի վերջո համաձայնել է մասնակցել ընտրություններին, սակայն Կրեմլում դեռևս քննարկվում են սցենարները, թե ինչպես և երբ Վլադիմիր Պուտինը կհայտարարի ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին:

Կրեմլում հակված են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրություններին ոչ թե ինքնառաջադրվի, այլ առաջադրվի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 53

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter