• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքում պատիժ կսահմանվի. Արփինե Հովհաննիսյան

Աժ հերթական նիստի ընթացքում  քննարկվում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Փոփոխության հիմնական հեղինակներն ու զեկուցողներն էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը և Կարեն Ավագյանը: 


   Օրենքի նախագծով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով: Բացի այդ օրենքի մյուս դրույթով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատիժ է սահմանվում  կալանքը` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց օրենքի անհրաժեշտությունը և թե ինչու է առանձնացված  բժշկական ոլորտը, նշելով «Խնդիրն այն է, որ այս կերպ մենք փորձում ենք ցույց տալ թե որքանով ենք կարևորում այս կամ այն կատեգորիայի կողմից իրականացվող  հանրային գործառույթը, և արդյոք համարում ենք, որ այդ կատեգորիայի նկատմամբ կիրառվող բռնությունը պետք է, որպես ազդակ ուղարկել և նշել մեր հատուկ վերաբերմունքը այդ կատեգորիայի նկատմամբ ցուցաբերվող բռնությանը , ասելով որ մենք հատակապես դատապարտում ենք այդ անձանց նկատմամբ դրսևորվող բռնությունը հաշվի առնելով, որ մեդալի 2 կողմ կա »,- ավելացնելով որ իրավական տեսանկյունից այս նախագիծը ոչ թե խտրականություն է,  այլ առաձնացրել են այդ կատեգարայի մարդկանց կարևորելով վերջիններիս կողմից իրականացվող  գործառույթները:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 311


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր