• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Պահանջում են ՊԵԿ նախագահի հրաժարականը. դիմել են Սերժ Սարգսյանին

Politik.am-ի խմբագրություն են դիմել փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք դժգոհ են ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գործունեությունից: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի պարոն նախագահ  դիմում ենք  Ձեզ  հույսով, որ կփորձեք կարգի հրավիրել ՊԵԿ գործող նախագահ Վարդան Հարությունյանին:


Մեկ տարի առաջ, երբ Հարությունյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ` թվում էր, թե նա պետք է անի ամեն բան, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կարողանա շնչել այս դժվարին տարիներին: Սակայն ամիսներ հետո հասկանալի դարձավ, որ Հարությունյանը ՊԵԿ է եկել սեփական ֆինանսական բուրգը կառուցելու համար:


Հարությունյանը հայտարարեց, որ գալիս է օգնելու փոքր և միջին գործարարներին ու  այդ գաղափարը կյանքի կոչելու համար պետք է փակվեն բոլոր կարգոները ու բոլոր այդ ընկերությունների փոխարեն պետք է գործի մեկ կազմակերպություն, որը պետք է իրականացնի բոլոր ապրանք ներկրողների մաքսային փաստաթղթավորումը: Ստեղծվեց «Նորֆոլկ Քոնսալթինգ» կազմակերպությունը, որի հիմնադիրը ՊԵԿ նախագահի ընկեր, «Գազպրոմ Արմենիայի» նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է: Հետագայում պարզվեց, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի միակ հիմնադիրը ինչ որ «Նորֆոլկ Պրոջեկտ լփ» անունով կազմակերպություն է, որը դասական օֆշորային կազմակերություն է:


Ահա այդ Norfolk Project LP-ն կլասիկ օֆշորային ընկերություն է, որը գրանցված է Շոտլանդիայում (բրիտանական օֆշորում): Հասցեն՝ Suite 1 44, Main Street, Douglas, Lanarkshire, Scotland։ Այդ նույն հասցեում գրանցված են եվս մի քանի տասնյակ ընկերություններ։ Norfolk Project-ը գրանցվել է 3 ամիս առաջ՝ մարտի 31-ին։


Օֆշորային կազմակերպության մասին տվյալները   https://beta.companieshouse.gov.uk/company/SL030768)


Ու հիմա Նորֆոլկ Քոնսալթինգ»-ը աշխատում է այնպես ինչպես նախկին կարգոները ու իրականում ոչինչ չի փոխվել: Փոխվել է միայ այն, որ  հիմա  փոքր ու միջին գործարարներից գումարները գնում են մեկ մարդու, որը այս դեպքում ՊԵԿ նախագահն է:


Հանրության շրջանում ակտիվ քննարկվում են նաև ՊԵԿ հարկային տեսուչների պահվածքը:  Վերջին ամիսներին հարկային  տեսուչները իրենց ավելի լկտի են պահում քան նախկինում: Նրանք ՊԵԿ նախագահի հրահանգով տնտեսվարողների հետ իրենց պահում են ամենավերջին ահաբեկիչների պես: Ամենաթարմ օրինակը օրերս ՊԵԿ տեսուչի կողմից առևտրականի վրայերթն էր, որը այդպես էլ անպատասխան մնաց: Հետաքրքիր հարց է առաջանում, թե ինչու՞ եք Դուք որպես երկրի ղեկավար թույլ տալիս նման ամենաթողություն: Չէ որ դուք վերջերս ոստիկանության կոլեգիայի նիստում ձեր ելույթի ընթացքում հայտարարեցիք, որ  Ձեզ համար կարևոր գնահատական է հանրության գնահատականը, իսկ այն որ հանրությունը մեղմ ասած դրական չի գնահատում ՊԵԿ նախագահի աշխատանքը կարծում ենք կասկածի տեղիք չի տալիս:


Այս ամենի ֆոնին կարծես իրական են թվում այն խոսակցությունները, որ Վարդան Հարությունյանը իրականում վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի ներկայացուցիչ է ու դուք ազդեցության լծակներ չունեք նրա նկատմամբ:


Մենք փոքր բիզնեսի ներկայացուցիչներս իրապես դժգոհ ենք ՊԵԿ նախագահի գործունեությունից: ՊԵԿ նման ոճի հետագա աշխատանքի դեպքում մեզանից շատերը ստիպված  կլինենք դատարկ գրպանով հեռանալ մեր հայրենիքից, իսկ  նման տեմպերով դժվար, թե 2040-ին Հայաստանը ունենա 4 մլն բնակչություն:


Պարոն նախագահ, եթե՞ Դուք իրականում տիրապետում եք իրավիճակին ու տեղյակ եք այն այլանդակ բարքերից, որոնք տիրում են ՊԵԿ-ում, ապա պահանջում ենք Վարդան Հարությունյանին հեռացնել ՊԵԿ նախագահի պաշտոնից»,-ասվում է նամակում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 24

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter