• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Կցանկանայի հանդիպել «Երկաթե տիկնոջը»՝ Մարգարեթ Թետչերին. բացահայտում ենք պատգամավոր Շաքե Իսայանին

Politik.am լրատվականը հարցազրույցների նոր շարք է սկսկում, որի միջոցով կփորձի հանրության համար ճանաչելի դարձնել ԱԺ պատգամավորներին և քաղաքական գործիչներին: Մեր շարքի առաջին հերոսը ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն է: Զրույցը ստորև.


Որտե՞ղ և ե՞րբ եք ծնվել: Ինչպիսի՞ ընտանիքում: Ի՞նչ վառ հիշողություններ ունեք մանկությունից:


Ծնվել եմ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, 1990թ.-ին: Մեծացել եմ հայկական, ավանդական ընտանիքում: Թերևս կդժվարանամ, որևէ հիշողություն այս պահին առանձնացնել, քանզի մանկությանս տարիներն ինքնին ամենալուսավոր և ամենագունեղ տարիներն են:


Ովքե՞ր են ունեցել դերակատաում Ձեր անձի և արժեհամակարգի ձևավորման գործում:


-Կարծում եմ յուրաքանչյուրի արժեհամակարգի ձևավորման գործում մեծ դեր ունի այն ընտանիքը, որում նա մեծանում է, ինչ խոսք, անփոխարինելի դեր ունի  նաև կրթությունն ու շրջապատը:


Ո՞րն է եղել Ձեր սկզբնական մասնագիտությունը: Արդյո՞ք աշխատել եք այդ մասնագիտությամբ և որտե՞ղ: Որքանո՞վ է կարևոր Ձեր այսօրվա գործունեության մեջ ձեր մասնագիտությունը:


Ավարտել եմ Հայսատանի Պետական Ճարտարագիտական համալսարանը՝ Ռադիոկապ, ռադիոհեռարձակում և հեռուստատեսություն  մասնագիտությամբ: Ցավոք, ՀՀ-ում մասնագիտությամբ աշխատանք գտնելը  այս օրերին ևս շարունակում է  մնալ խնդիր, և  ես նույնպես բացառություն չեմ եղել: Բայց պետք է նշեմ, որ  այն ոլորտներում, որտեղ ես աշխատանքային գործունեություն եմ ծավալել, իմ մասնագիտական կրթությունը կիրառելի և օգտակար է եղել:


Ինչպիսի՞ հոբբիներ ունեք: Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ: Որտե՞ղ եք սիրում լինել ազատ ժամանակ:


Ցավոք սրտի զբաղվածությունս թույլ չի տալիս շատ ժամանակ տրամադրել հոբբիներին, տվյալ պահին ինձ համար կարծես թե սիրելի «հոբբի» է դարձել ազատ ժամանակ գտնելը  և այն ընկերներիս հետ անցկացնելը:


Ե՞րբ և ինչպե՞ս գիտակցեցիք, որ պետք է զբաղվեք քաղաքականությամբ:


Դեռևս ուսանողական տարիներից  հասարակական սեկտորում ակտիվություն եմ ցուցաբերել տարբեր նախաձեռնությունների շրջանակներում՝ անմասն չմնալով երիտասարդությանը և հասարակությանը հուզող խնդիրները բարձրաձայնելուց: Բացի այդ, ինչպես հայնտի ասույթում է ասվում, «եթե դու քաղաքականությամբ չզբաղվես, քաղաքականությունը կզբաղվի քեզանով»: Իսկ առհասարակ ինձ թվում է, որ մենք հայերս, անկախ մասնագիտությունից,  սիրում և հետևում ենք այս ասույթին։


 Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի քաղաքական էլիտան:


-Թույլ տվեք, որպես երիտասարդ կին պատգամավոր այս հարցին մեկ այլ տեսանկյունից մոտենալ: Իմ մտահոգությունը Հայաստանի քաղաքական էլիտայում կանանց ներկայացվածության պակասն է: Կցանկանայի այն համալրված տեսնել ավելի մեծ թվով քաղաքական բարձր հատկանիշներով  օժտված կին գործիչներով:


Ինչպիսի՞ն է օրինակելի քաղաքական գործիչը Ձեզ համար:


Հարցը անհատական ընկալման տիրույթից է,  և իմ կարծիքով օրինակելի քաղաքական գործիչը պետք է առաջնահերթ տիրապետի երկրում առկա հասարակական տրամադրություններին, սոցիալ-տնտեսական խնդիրներին և դրանց  կարգավորման հարցում ունենա  համապարփակ մոտեցում:


Պատմական ո՞ր գործչի հետ կցանկանայիք հանդիպել և ի՞նչ հարց կտայիք նրան:


Թերևս կցանկանայի հանդիպել նորագույն ժամանակներում  իր բացառիկությամբ ողջ աշախարհին հիացրած «Երկաթե տիկնոջը»՝ Մարգարեթ Թետչերին, և գուցե հարցնեի նրա հաջողության գաղտնիքի մասին:


Եթե Ձեր նպատակին հասնելու ճանապարհին հանդիպում են խոչընդոտներ ինչպե՞ս եք հաղթահարում դրանք: Կա՞ նպատակ, հանուն որի ոչնչի առաջ կանգ չեք առնի:


Յուրաքանչյուր խնդիր յուրովի մոտեցում է պահանջում. և ես խոչընդոտների հանդիպելիս  փորձում եմ գտնել տարբեր լուծումներ: Իսկ առհասարակ ,ես կարծում եմ,  ոչ բոլոր  նպատակների դեպքում է, որ ցանկացած միջոց կարելի է արդարացնել:


Զրուցեց՝ Բորիս Մուրազին


Լուսանկարները Շաքե Իսայանի ֆեյսբուքյան էջից


 


 


 


 


 


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 17

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter