• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Իսկ որտե՞ղ էին ուսանողները

Արդեն չորրորդ օրն է ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ շարունակում են դասադուլը: Նրանք դեմ են «Զինվորական ծառայության մասին» նոր օրենքով նախատեսված փոփոխություններին, որով վերացվում է ակադեմիական տարկետումը: Ուսանողները վստահ են, որ այս քայլը շատ լուրջ հարված է հասցնելու գիտության զարգացմանը ու իրենք, որպես ապագա գիտնականներ փորձում են կանխել նման զարգացումը:


Իհարկե լավ է, որ ի վերջո ուսանողությունը քաղաքացիական ակտիվություն է դրսևորում ու փորձում է պայքարել իր իրավունքների համար: Լավ է, որ նրանք կողմնակից են գիտության զարգացմանը: Ի վերջո Հայաստանը կարող է երկարաժամկետ առաջընթաց ապահովել միայն  գիտության վրա հենվելով:


Հետաքրքիր է, որ գիտության զարգացման կողմնակից ուսանողները այս ընթացքում երբեք չեն պայքարել արատավոր այնպիսի երևույթների դեմ, որոնք անդառնալի վնաս են հասցնում գիտությանը: Իհարկե խոսքը բոլոր բողոքող ուսանողների մասին չէ:


Դասադուլի ակտիվ կազմակերպիչներից մեկը Դավիթ Պետրոսյանն օրինակ մինչ այս էլ բավական ակտիվ քաղաքացիական կեցվածք է ունեցել ամենատարբեր խնդիրների վերաբերյալ: Սակայն անհասկանալի է, թե ուր են այսօր փողոց դուրս եկած այն հարյուրավոր ուսանողները,  երբ ԲՈՒՀ-երում ու մասնավորապես ԵՊՀ-ում տոտալ կաշառակերություն է տիրում: Միթե՞ կաշառակերությունից ավելի որևէ բան կարող է վնասել գիտությանը: Ուր էին փողոց դուրս եկած հարյուրավոր ուսանողները, երբ համալսարանների ուսանողական խորհուրդները, որոնց իրենք են ընտրում տոտալ ՀՀԿ-ականացված են: Միթե՞ սա գիտության համար պակաս վանասակար է, քան ակադեմիական տարկետման իրավունքի վերացումը: Ու՞ր է փողոց դուրս եկած ուսանողությունը, երբ երկրում սոցիալական անարդարությունն է տիրում:


Ի վերջո չպետք է մոռանալ, որ աշխարհի զարգացած երկրներում հանուն քաղաքացիների իրավունքների պայքարի առաջնագծում են եղել ուսանողները: Փորձենք պատմական մի քանի օրինակներ հիշել, որպեսզի հասկանանք, թե որքան պասիվ են իրականում ուսանողները Հայաստանում և ինչու շատերը չեն հասկանում զուտ տարկետման իրավունքի համար բողոքի դուրս եկած ուսանողներին:


Ուսանողական շարժումների համաշխարհային օրինակներ.


1968թ. մայիսին Նանտերում Փարիզի համալսարանում  սկսվեցին ուսանողական ցույցեր, որոնք տարածվեցին երկրով մեկ և վերածվեցին համատարած գործադուլի: Գործադուլին մասնակցեց 11 միլիոն մարդ կամ Ֆրանսիայի ամբողջ բնակչության 22 տոկոսը: Պատմության մեջ երբևէ եղած այս ամենամեծ գործադուլը տևեց երկու շաբաթ և կաթվածահար արեց Ֆրանսիայի՝ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի տնտեսությունը: Համալսարանից մի քանի ուսանողներ հեռացնելու ոչ համազգային խնդիրը վերաճեց բողոքի այնպիսի ընդվզման, որի արդյունքում ուղիղ մեկ տարի անց ստիպված էր հրաժարական տալ ժամանակակից Ֆրանսիայի ամենաազդեցիկ ղեկավարներից ու քաղաքական գործիչներից մեկը՝ Երկրորդ աշխարհամարտի հերոս Շառլ դը Գոլը:


1968թ. Թուրքիայում թուրք ուսանողները Դենիզ Գեզմիշի գլխավորությամբ շրջապատում են Ստամբուլ համալսարանը:Պահանջում էին ուսանողական ինքնավարության ընդլայնում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ: Որոշ խմբեր նաև պայքարում էին մշակութային փոփոխությունների համար:


1989թ. Պեկինի Տիանանմեն հրապարակում Չինաստանի կառավարությունը դաժանորեն  ճնշեց ուսանողական բողոքի ցույցը՝ տանկերի տակ թողնելով մի քանի հարյուր ցուցարարների: Տիանանմենը դարձավ ազատությունը խեղդելու խորհրդանիշ և հոմանիշ: Այս շարժումը Չինաստանի համար դարձավ մեծ փոփոխությունների սկիզբ ու հնարավորություն տվեց սկիզբ դնել բարեփոխումների մեծ ալիքի, որի շնորհիվ սոցիալիստական պետությունը չքանդվեց:


Ուսանողական շարժումները Հայաստանում.


Հայոց ցեղասպանության իրագործումից 50 տարի անց հայաստանաբնակ հայերը դրա մասին խոսելու ու իրերն իրենց անունով կոչելու համարձակություն դրսևորեցին: Խորհրդային Միությունը Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար լռում էր Ցեղասպանության մասին, իսկ փողոց դուրս եկած հայ երիտասարդությունը տարածքային պահանջներ էր ներկայացնում: Այն տարիներին դեռ չէր գործածվում «ցեղասպանություն» եզրույթը, փոխարենը՝ 50 տարի առաջ կատարվածը կոչում էին Մեծ եղեռն: Համազգային պոռթկումը եղավ 1965 թ.-ի ապրիլի 24-ին, սակայն դրա սաղմերը սկզբնավորվել էին ավելի վաղ: Ազգային պայքարի «բնօրրաններից» մեկը ԵՊՀ-ն էր՝ իր պահանջատեր ուսանողներով ու դասախոսներով: Այս շարժման արդյունքում  Խորհրդային Հայաստանում սկսեցին ավելի ազատ խոսել պատմական անցյալի մասին ու իրերն իրենց անունով կոչել:


1980-ականների վերջին ձևավորված ուսանողական շարժումը Հայաստանում: Համազգային մոբիլիզացիայի այդ տարիներին ուսանողության դերը անհամեմատ մեծ էր, եթե չասենք վճռորոշ: Ուսանողները անմասն չէին երկրում ընթացող պրոցեսներից և շատ դեպքերում հենց իրենք էին այդ պրոցեսները ղեկավարողը: Ի վերջո այդ տարիների պայքարը Հայաստանը դարձրեց անկախ պետություն:


 Հիմա եկեք դառնանք մեր օրեր: Հայաստանում անարդարություն է ամեն ոլորտում: Ամեն նոր ընտրություն առավել կատարելագործված մեխանիզմով է կեղծվում ու հանրության դերը երկրի ներքաղաքական կյանքում փոքրանում է: Հայաստանում օրը ցերեկով հանուն իրենց իրավունքների պայքարող քաղաքացիների են սպանել 2008 թվականի մարտի 1-ին: Հայաստանում այս պահին մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան: ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է դառնալ երկրի հավերժ ղեկավար:


Հիմա եկեք փորձենք հիշել, թե այս ամենի համար քանի՞ դասադուլ են կազմակերպել ուսանողները: Չէ իհարկե կան ուսանողներ, որոնք պայքարում են, սակայն այդտեղ խոսքը չի գնում ուսանողության մասին, այլ անհատներ են պայքարում: Միթե՞ ոտքի ելած ուսանողությունը չի նկատում տեղի ունեցող այս պրոցեսները:



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 22

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter