• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Արցախի անկախությանն այլընտրանք չկա, դուխով, հավեսով, միասին. Էդուարդ Շարմազանով

Եթե ոմանք կարծում են, որ Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չեն նաև ոչ Լատվիայի, ոչ Լիտվայի, ոչ էլ Էստոնիայի անկախությունները, Հայաստանի և Արցախի ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


«Ինչո՞ւ եմ այս երեք երկրների օրինակը բերում, որովհետև նրանք ԵՄ անդամներ են: Նրանք ԽՍՀՄ-ից անօրինական են անջատվել: Հայկական կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետություն», — ասաց նա:


Իր խոսքում Շարմազանովն անդրադարձավ նաև Արցախում անցկացված Սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ այլընտրանքային ընտրությունների առկայությունը, ՏԻՄ-երի կայացածությունը և ակտիվ քաղաքացիական հասարակության առկայությունը շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք փաստում են՝ Արցախը համարվում է տարածաշրջանային ժողովրդավարության օազիսներից մեկը:


«Արցախի և Ադրբեջանի քաղաքական, արժեքային իրավիճակները լրիվ անհամեմատելի են: Եթե Ադրբեջանում գնում են դեպի խորը տոտալիտարիզմ, ապա Արցախում գնում են դեպի ժողովրդավարություն: Մենք պետք է աշխատանք տանենք, որպեսզի հնարավորինս շատ արտասահմանցի գործընկերներ այցելեն Արցախ», — նշեց նա:


Շարմազանովը նաև նշեց, որ ԱԺ բոլոր ուժերը՝ անկախ կուսկացական պատկանելիությունից, Արցախի հարցում ունեն մեկ միասնական դիրքորոշում. «Արցախի անկախությանն այլընտրանք չկա, դուխով, հավեսով, միասին»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 17

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter