• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Դիլիջանում մեկնարկել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Նոյեմբերի 10-ին Դիլիջանում մեկնարկել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը: Երկօրյա ինովացիոն ֆորումն անցկացվում է «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո: Բիզնես ինովացիոն ֆորումը քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է կրթական, տեխնոլոգիական և գործարար այլ ոլորտների տեղական ու միջազգային փորձագետների համար, ովքեր թեմատիկ քննարկումների և շփումների միջոցով կներկայացնեն ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ինչպես նաև կձևավորեն հետագա գործողությունների պլան:


Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ֆորումի գործընկերներ Հայաստանում ԵՄ Պատվիրակության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի  թիմի ղեկավար Էվա Նեհերը:


Այժմ Բիզնես ինովացիոն ֆորումի մասնակիցներն աշխատում են հետևյալ առանցային թեմաների շուրջ.

● Թվայնացումը՝ որպես նոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար

● Գիտահետազոտական մշակույթը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում

● Նորարարական աճի ուղիները. Հայաստանի նորարարություան ռազմավարությունը

● Մտավոր սեփականություն և տեղեկատվական անվտանգության խնդիրներն ու լուծումները

● Հայաստանի ՏՀՏ և ԲՏ կրթության ապագան


Այս տարի միջազգային փորձագետներ են ժամանել Գերմանիայից, Բելգիայից և Ռումինիայից: Հայաստանից մասնակցում են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, Ucom, Դ-Լինկ, GG, Մեյսիս Թեք, Ֆայմտեք, Ինսթիգեյթ, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ԳԿՀ-ի, Բրեվիս և այլ ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:


Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 18

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter