• 10:48 – Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու. Ս. Օհանյան 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 07:01 – Նախագահը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 07:01 – Խուլիգանության դեպքեր Երևանում՝ ոստիկանների մասնակցությամբ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 

Երբ մագիստրոսական թեզ էի պաշտպանում, Վիգեն Սարգսյանը հանձնաժողովի նախագահ էր. Մարուքյան

Երբ ես պետական կառավարման ակադեմիայում մագիստրոսական թեզ էի պաշտպանում, Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի ղեկավարն էր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը։


«Քչերը հինգ ստացան պաշտպանության ժամանակ եւ այդ քչերի մեջ ես էի։ Վիգեն Սարգսյանը հանձնաժողովի նախագահ էր եւ ամենաշատ հարցերը ինքը տվեց ինձ։ Եթե կասկածներ կան իմ՝ կրթական անցած ճանապարհի հետ կապված, ապա Վիգեն Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովը չէր կարող ինձ 5 նշանակել մագիստորսական թեզը պաշտապնելիս», — ասաց պատգամավորը։


Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի՝ բանակում չծառայելու մասին Վիգեն Սարգսյանի հայտարարությանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Արարատ Միրզոյանը տարկետումից օգտվելու համար դիսկոմֆորտի մեջ ընկնելու կարիք չունի, քանի որ գիտությամբ է զբաղվել։


«Ինչու է կոմֆորտի մեջ, որովհետեւ նա ջատագովը չէ նման միլիտարիստական օրենքի: Նա չի ասում, որ պետք է այսպիսի օրենք ընդունվի, որ բոլորը պետք է գնան ծառայեն, հետո գան եթե ուզում են կրթության մեջ խորանան: Հարցը հենց դրա մեջ է. ան մարդիկ, ովքեր օգտվել են այդ հնարավորությունից, եկել, ասում են՝ եկեք այդ հնարավորությունը վերացնենք։ Սրա մասին է կոմֆորտի հարցը, ոչ թե այն, որ մենք հակառակ ճանապարհից չենք գալիս։ Մենք չենք դրա ջատագովը։ Եթե մենք լինեինք դրա ջատագովը, ապա Արարատ Միրզոյանը կլիներ դիսկոմֆորտի մեջ, որովհետեւ ինքը օգտվել է տարկետման իրավունքից եւ բոլորը, ովքեր գտնվում են իշխանության մեջ, օգտվել են դրանից», — նշեց նա։


Դիտարկմանը, որ տարկետման իրավունքը երբեմն ձեւական բնույթ է կրում եւ պարզապես գործիք է բանակից խուսափելու համար, Մարուքյանն ասաց. «Բոլորին ընդհանրացնել եւ ասել, որ դա ձեւական բնույթ է կրում, ապա պետք է արձանագրել, որ դա իշխանության բեռն է, իրենց պատասխանատվությունն է: ՀՀԿ-ն իշխանության է 2000 թվականից: Մեկը փողով է գնացել գիտությունների թեկնածու դարձել, էլի իրենց բեռն է: Կոռուպցիայի դեմ չեն պայքարել իրենք, կրթական համակարգն իրենք են հանրապետականացրել ու դրանով ապականել: Այսինքն նրանք որեւէ արդարացում չունեն: Այդ բոլորն իրենց առաջացրած խնդիրներն են: Ով է հանրապետռականացրել բուհերը, ով է հնարավորություն ստեղծել, որ մարդիկ գնան փողով, պլագիատով թեկնածուական պաշտպանեն: Իրենց իշխանությունն է արել: Հիմա փոխանակ այդ խնդիրները լուծեն, եկել օրենք են բերել»:


Դիտարկմանը, որ կա բանակը համալրելու խնդիր, քիչ են զինակոչիկները, «Ելք»-ի պատգամավորն ասաց. «Դա էլ է իրենց պրոբլեմը: 17 տարվա մեջ ՀՀԿ-ն իր վարած քաղաքականության արդյունքում մեծ բնակչություն է կորցրել: Մարդիկ ինչո՞ւ են արտագաղթում: Կոռուպցիան էլ է իրենց պրոբլեմը: Ասում են կրթություն չկա՝ իրենց պրոբլեմն է. մի մարդու են դրել ԳԱԱ ղեկավար, որն ասում է՝ Հայաստանը քոսոտ երկիր է:


Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ում Վիգեն Սարգսյանն իր ելույթում զարմանք էր հայտնել, թե ինչպես  կարող էր Էդմոն Մարուքյանը ծառայելուն զուգահեռ սովորել բուհում, եթե այդ տարիներին հեռահար կրթություն չկար։ Իսկ Արարատ Միրզոյանի մասին էլ նշել էր, որ 25 տարեկանում ատենախոսություն է պաշտպանել եւ ինչ խղճով է նա ստացել ՊՆ պատվոգիր, եթե ոչ մի օր զորամասում չի ծառայել։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 57

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter