• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Քաղաքապետը զգուշացրել է հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ մայրաքաղաքում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների հետ շրջայց է կատարել, որի ընթացքում ուսումնասիրվել են Երևանի արտաքին լուսավորության և էլեկտրատրանսպորտային հենասյուների վրա տվյալ ընկերությունների կողմից տեղակայված օպտիկամանրաթելային մալուխների համապատասխանությունը անվտանգության և տեխնիկական պայմանների պահանջներին: Արձանագրելով ծառայություն մատուցող օպերատորների անփույթ և ոչ հետևողական աշխատանքի հետևանքով առաջացած բազմաթիվ թերությունները՝ քաղաքապետի առաջին տեղակալի հանձնարարությամբ մալուխների մի մասը տեղում ապամոնտաժվել են:


«Եթե Երևանի քաղաքապետարանը, հանրային պահանջները բավարարելու նպատակով օպերատորներին թույլ է տվել Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող հենասյուների վրա մալուխներ տեղակայել, դա չի նշանակում, որ ով ինչպես կամենա, այնպես էլ պետք է տնօրինի այդ հենասյուները՝ բացահայտ տհաճ և անընդունելի, թափթփված տեսարան ստեղծելով: Տեխնիկական հստակ պահանջներ կան դրված, որոնք օպերատորները պարտավոր են պահպանել: Բայց, ինչպես տեսնում ենք, ոմանք կամ զլացել կամ էլ ուղղակի անտեսել են հստակ պահանջները, ինչը, բնականաբար, անհետևանք չի կարող մնալ: Հաշվի առնելով նաև մեր համաքաղաքացիների շահերը՝ ովքեր, բնականաբար, չպետք է տուժեն օպերատորների թույլ տված ակնհայտ անբարեխղճության համար, մենք այսօր ձեռնպահ մնացինք այս բոլոր մալուխներն ապամոնտաժելուց՝ պայմանով, որ առավելագույն կարճ ժամկետում կարգի բերեն ամեն ինչ, այլապես կարժանանան ապամոնտաժվածների բախտին», — ընդգծել է Կամո Արեյանը:

Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչները վստահեցրել են, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի հենասյուների վրա տեղակայված իրենց մալուխները կբերեն պատշաճ տեսքի և կհամապատասխանեցվեն անվտանգության ու տեխնիկական պայմանների բոլոր պահանջներին:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 44

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter