• 11:26 – Կրկնակի կեղծ թիվ՝ ներկայացված Կարեն Կարապետյանի կողմից 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Հայաստան-ԵՄ նոր խաղ

«Ժամանակ» թերթը գրում է.


«Մենք քննարկեցինք հայտարարության տեքստը, քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արեւելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունները եւ հուսամ՝ նաեւ Հայաստանի ցանկությունները: Նաեւ այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արեւելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար», Երեւանում երեկ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Ավելի շուտ՝ խոսքը ոչ թե ասուլիսի մասին է, այլ միջոցառման, երբ երկու արտգործնախարարները հանդես են եկել հայտարարություններով: Եվ դա էլ ինքնին ուշագրավ ֆորմատ է, քանի որ սովորաբար արտգործնախարարների այցերի պարագայում լինում են համատեղ ասուլիսներ, եւ նախագահական այցերի ընթացքում է, որ արարողակարգը ենթադրում է ընդամենը համատեղ հայտարարություն՝ առանց հարցերի: Ընդ որում՝ այդ դեպքերն էլ լինում են, թերեւս, այն պետությունների նախագահների այցերի ընթացքում, որոնց պարագայում առկա են բավականին նուրբ խնդիրներ, եւ տվյալ պետությունները գերադասում են հրապարակավ չշոշափել թեման՝ այսպես ասած ըմբռնելով միմյանց հակադիր մոտեցումները: Եվ այս տեսանկյունից էլ խիստ հետաքրքիր է, թե Լեհաստանի արտգործնախարարի այցի ընթացքում Երեւանում ի՞նչ անցանկալի հարցից, հնարավոր ի՞նչ թեմայի մեջբերումից են խուսափել Երեւանն ու Վարշավան՝ բավարարվելով լոկ երկու արտգործնախարարների հայտարարությամբ: Ստացվում է, որ ԵՏՄ անդամ Երեւանում ԵՄ անդամ Լեհաստանի եւ ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից Հայաստանի արտգործնախարարները քննարկում են ԱլԳ ծրագրում ԵՄ անդամության հեռանկարներ ներառելու հարցը: Այդ հայտարարությունը իր քաղաքական բովանդակությամբ եւ կարգավիճակով գործնականում մի քանի անգամ ավելին է, քան, ասենք, Հայաստանի խորհրդարանում ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը: Բնականաբար, առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ինչպես է արձագանքելու այդ հայտարարությանը Ռուսաստանը, որովհետեւ Լեհաստանի արտգործնախարարը, փաստորեն, հայտարարում է, որ Երեւանի հետ քննարկել են ԵՄ անդամության հեռանկար, թեկուզ ոչ անմիջական, այլ ԱլԳ ծրագրով միջնորդավորված: Միթե՞ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը այդ հայտարարությունն արել է առանց հայկական կողմի հետ համաձայնեցնելու կամ առնվազն առանց պատկերացնելու, թե ինչքան խնդիր կարող է ունենալ Երեւանը Մոսկվայի մոտ: Համենայնդեպս, այն էլ նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագրին ընդառաջ Ռուսաստանի այդօրինակ դժգոհության հրահրումը կարող է ունենալ ավելի վատ էֆեկտ հենց համաձայնագրի ստորագրման վրա: Թե՞ բանը հենց այն է, որ համաձայնագիրը այդ առումով իրապես վտանգված է, եւ Հայաստանն ու Լեհաստանը պարզապես գնում են վա բանկ՝ ակնարկելով, որ եթե Մոսկվան զուտ քմահաճույքի պատճառով կամ ինչ-ինչ այլ, այսպես ասած, զուտ կոնյունկտուրային պատճառներով,- որովհետեւ քաղաքական պատճառ Մոսկվան պարզապես չունի,- արգելակի ԵՄ հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը, ապա երրորդ փորձ այլեւս չի լինի, կլինի ԵՄ ուղիղ անդամակցության գործընթաց»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 42

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter