• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին: Ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետին՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի տոնը միասին նշելու հրավերն ընդունելու համար: «Արցախի մեր գործընկերների հետ միասին մենք իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր և իսկապես հաճելի է արձանագրել, որ այս տարիների ընթացքում մենք գրանցել ենք շոշափելի ձեռքբերումներ՝ մեր ներդրումն ունենալով ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Արցախի շրջանների զարգացման գործում: Համոզված եմ, որ առաջիկա տարիները ևս լինելու են ձեռքբերումային, և մենք շարունակելու են իրականացնել հաջողված ծրագրեր՝ ընդգրկելով նոր ուղղություններ», — ընդգծել է Տարոն Մարգարյանը: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար: «Պարոն քաղաքապետ, մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն հետևողականության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում եք Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: Համոզված եղեք, որ արցախցիները բարձր են գնահատում Ձեր ջանքերը և խոր հարգանք են տածում Ձեր և Ձեր թիմի նկատմամբ: Ուրախ եմ, որ ես ևս գտնվում եմ Երևանում և հնարավորություն եմ ունենալու այս օրերին մեկ անգամ ևս զգալու Երևանի ջերմությունն ու դառնալու տոնի անմիջական մասնակիցը»,- նշել է Սուրեն Գրիգորյանը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 53

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter