• 17:45 – Տարկետման կարգի փոփոխությունից տուժելու են լավ սովորողները 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Տարոն Մարգարյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Վարդան Կարապետյանին հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նա իր հերթին կնպաստի հայաշատ Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

«Վստահ եմ, Երևանը և Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում: Վերջին տարիներին հստակ քաղաքականություն է տարվում նաև ներդրումային դաշտի ակտիվացման ու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Մենք բաց և պատրաստակամ ենք համագործակցության համար և, հաշվի առնելով Գլենդելում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարումը, վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ակտիվացել երկու քաղաքների միջև հարաբերությունները՝ իրականացելով երկուստեք փոխշահավետ ծրագրեր», — նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանի ծննդյան օրը միասին տոնելու հրավերի համար՝ Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Գլենդելի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան:

«Ինձ համար մշտապես շատ հաճելի է, պարոն քաղաքապետ, գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ երկու քաղաքները համատեղ ծրագրերի իրականացման հարցում մեծ ներուժ ունեն: Ի դեպ, շատերը Գլենդելն անվանում են սփյուռքահայերի մայրաքաղաք, հաշվի առնելով, որ Երևանից հետո ամենաշատ հայերով բնակեցված քաղաքը հենց Գլենդելն է: Եվ համոզված եղեք, որ Գլենդելի հայ համայնքի համար իսկապես անչափ կարևոր է հայրենիքի հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, ինչին մենք անպայման կհասնենք», — նշել է Վարդան Կարապետյանը:

Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վարդան Կարապետյանին և պատվիրակության անդամներին սիրով հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:

Հանդիպման ավարտին Երևանի Կենտրոն վարչական շրջանի և Գլենդել քաղաքի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 26

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter