• 17:45 – Տարկետման կարգի փոփոխությունից տուժելու են լավ սովորողները 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

«Ճի՞շտ է, որ Դուք հսկայական դղյակ եք կառուցում Մոնումենտում». Զարուհի Փոստանջյանի հարցումը Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն Կարապետյան,Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է և հանդիսանում է «Մոնումենտի անտառ»-ի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականցվում է ձեր կողմից:


Համաձայն Ձեր կենսագրության (տես` http://gov.am/am/prime-minister/)՝ Դուք ծնվել եք Ստեփանակերտում: Պարզ չէ՝ որտեղ եք անցկացրել Ձեր մանկությունը, որ դպրոցում եք սովորել, պարզ չէ՝ Ձեր մանկության տարիներին  արդյոք գիտեիք, որ Երևանում կա «Մոնումենտի անտառ», և որ այն երևանցիների` հատկապես արաբկիրցիների ջանքերով կառուցվել է 1930-ական թվականներին:


Մինչ այդ անտառի փոխարեն եղել են ամայի տարածքներ, և ծառերը տնկվել են աստիճանաբար՝ տարիների ընթացքում ծրագրված և կազմակերպված բեղուն աշխատանքի շնորհիվ: Սկզբում այն կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում», հետագայում ստացել՝ «Մոնումենտի անտառ» ոչ պաշտոնական անվանումը: Այդ այգին իմ և իմ նման շատ շատերի մանկության տարիներին արդեն խիտ անտառի էր վերածվել:Այս հարցման անհրաժեշտությունը բխում է՝  հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված էկոլոգիական ճգնաժամը, քաջ գիտակցելով նման անտառի արժեքն ու տեսնելով դրա ոչնչացումը, հատկապես կարևորելով էկոլոգիական տեղեկատվության դերն ու նշանակությունը: Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել՝ երբ մարդը ավերում է հանրային նշանակության արժեքը՝ ի բավարարումն իր անձնական շահի, քաղաքակիրթ և էկոլոգիական գիտելիքներով զինված հանրությունը դա գնահատում է որպես բարբարոսություն, հետամնացություն և տգիտություն:Ի լրացումն սրա՝ ներպետական և միջազգային իրավական գործիքների նորմերի ուժով՝  ապօրինի ծառահատումը ենթակա է քրեական և վարչական պատասխանատվության:


Ղեկավարվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածի, Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով՝ ցանկանում եմ  մանրամասն   ծանոթանալ մեր կողմից ստացված տեղեկության և այդ նպատակով հարցմամբ դիմում եմ Ձեզ՝ որպես տեղեկատվություն տնօրինողի և  պահանջում՝ տրամադրել համապատասխան տեղեկատվությունը` պատասխանելով  հետևյալ հարցերին ու ներկայացնելով պահանջվող փաստաթղթային և իրավական հիմքերը.


Հարց 1Եթե ձեր մանկությունը չեք անցկացրել Երևանում և չգիտեք «Մոնումենտի անտառ»-ի մասին, իսկ ձեր կենսագրությունից (տես` http://gov.am/am/prime-minister/) տեղեկանում ենք, որ 1980-1985թթ.  սովորել եք Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում և հետագայում աշխատել եք Երևանում, ակնհայտ է, որ պետք է տեղյակ լինեիք «Մոնումենտի անտառ»-ի  մասին:Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`Դուք երազե՞լ եք հանրային ջանքերով, հանրային միջոցների հաշվին և հանրային տարածքում` «Մոնումենտի անտառում» ունենալ դղյակ-ամրոց: Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք վերաբերվում այն անձանց, ովքեր ոչնչացրած «Մոնումենտի անտառ»-ի տեղում կառուցում են դղյակ-ամրոցներ:


Հարց 2 Համասփյուռ հայությունը խիստ զայրացած է այնպիսի արատավոր երևույթի փաստով, ինչպիսին կանաչ տարածքների հաշվին համայն հայության մայրաքաղաք Երևանում, տեղի ունեցող կառուցապատումն է:Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`Ի պաշտոնե տեղեկացված լինելով և քաջ գիտակցելով, որ «Մոնումենտի անտառ»-ը հանրային սեփականություն է և ենթակա չէ օտարման ու ոչնչացման՝ չե՞ք պատրաստվում հասարակության հետ համատեղ նախաձեռնել այն վերադարձնելու գործընթաց:


Հարց 3Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված «Մոնումենտի անտառում» կառուցվող դղյակ-ամրոցը, համաձայն լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով շրջանառվող լուրերի՝ պատկանում է Ձեզ, և Դուք պատրաստվու՞մ եք այնտեղ անցկացնել Ձեր՝ որպես գուբերնատորի օծման և այն նստավայր  հռչակելու արարողությունը:Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`Դու՞ք եք հանդիսանում այդ դղյակ-ամրոցի սեփականատերը: Եթե այո, ապա եր՞բ եք ձեռք բերել հողը և կառուցապատման թույլտվությունը, որքա՞ն է արժեցել ձեռք բերված հողի գինը, որքա՞ն գումար է կազմել դղյակ-ամրոցի գինը, այդ դղյակ-ամրոցը ստացե՞լ է իրավունքի պետական գրանցում: Եթե այո, ապա որքա՞ն է կազմում հողի և գույքի նրա տարեկան հարկը:


Հարց 4Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝  Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված պարիսպի համար որքա՞ն գումար է տրամադրվել:


Հարց 5Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝  Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված պարսպից ներս ընկած հատվածում` «Մոնումենտի անտառում», կառուցվող  դղյակ-ամրոցը պահպանվում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Խնդրում եմ պատասխանել` ինչպիսի՞ ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունն այդ տարածքում և ի՞նչ հիմունքներով: Որքա՞ն գումար է կազմում ոստիկանության կողմից իրականցվող այդ ծառայությունը:Խնդրում եմ տեղեկատվություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:


(Պատրաստ եմ վճարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանաչափը գերազանցող տեղեկության  տրամադրման համար):


Եթե Դուք վերը նշված դղյակ-ամրոցի հետ չունեք առնչություն, ապա այս հարցմանը կից  համացանցային հրապարակումների հղումները օգտակար կլինեն հարցմանը ճշգրիտ և համապարփակ պատասխան տրամադրելու համար


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 17

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter