• 10:48 – Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու. Ս. Օհանյան 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 07:01 – Նախագահը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 07:01 – Խուլիգանության դեպքեր Երևանում՝ ոստիկանների մասնակցությամբ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որսան պահը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստում են երկու երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, գրում է Իրինա Ջորբենաձեն rosbalt.ru-ում:



Սպասվում է, որ հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցին կհաջորդի նախագահների հանդիպումը: Այն իր պաշտոնական ներկայացուցչի միջոցով «օրհնել» է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ հույս հայտնելով, որ կգտնվի «փոխզիջումային լուծում»:



Չի բացառվում, սակայն, որ հանդիպումը կկրի ֆորմալ բնույթ՝ միջազգային համայնքին և միջնորդներին ցուցադրելու հակամարտության կարգավորմանը կողմերի պատրաստակամությունը:



ներկայիս իրավիճակը որոշակի հույսեր է ներշնչում, որ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն ի վերջո կանցնեն իրական ջանքերի՝ պատերազմից խուսափելու նպատակով:



Միջազգային միջնորդները (հատկապես՝ Ռուսաստանը) փորձում են հավանաբար առաջ տանել, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը դարակում է մնացել: Խոսքը հայկական զորքը Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներից դուրս բերելու մասին է՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի մասին հարցը հետոյի թողնելով: Բաքուն մտավախություն ունի, որ չկա ավելի կայուն բան, քան ժամանակավոր դրությունն է, և Ղարաբաղը կկորցնի ընդմիշտ:



Ինչ կշռադատված փաստաթուղթ էլ չդնեն երկու երկրների նախագահների առաջ՝ «սատանան մանրուքներում է», գրում է հեղինակը՝ հավելելով, որ այդ պատճառով երկու նախագահներն էլ պետք է քաջություն դրսևորեն և այդ գործը չհետաձգեն: Իրադարձությունների այդ զարգացումն իդեալական կլիներ այս փուլում:



«Ընդհանրապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները լավ կանեն շտապեն խաղաղ կարգավորման գործընթացի մեկնարկի հարցում, քանի որ իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում արագորեն փոխվում է, և դա չափազանց բացասական է անդրադառնում Հայաստանի և Ադրբեջանի նման ոչ գլոբալ դերակատարների վրա: Անգամ եթե մի կողմ թողնենք Մերձավոր Արևելքից եկող վտանգները, համաշխարհային քաղաքականության ծանրակշիռ դերակատարների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ամենատարբեր լուրերն են պտտվում: Եվ եթե դրանք համապատասխանում են իրականությանը, ապա ուղղակի կամ անուղղակի կերպով կանդրադառնան ղարաբաղյան կարգավորման վրա»,- գրում է նա։



Օրինակ, նշում է հեղինակը, որոշակի փորձագիտական շրջանակներում ակտիվ քննարկվում է ռուս-ադրբեջանական հարաբերություններում սառեցումը, իսկ այլ շրջանակներում՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև հասունացող սկանդալը՝ Հայաստանի նկատմամբ վիզային ազատականացում սահմանելու հարցում վերջինիս մերժման պատճառով:



Ռուսաստանին սկանդալը ձեռնտու է, չնայած նրան, որ նա կարծես դեմ չէ նոր «անատամ» համաձայնագրին: Բայց Երևանում շատերը կարծում են, որ սկանդալը հրահրվել է դրսից՝ փաստաթղթի ստորագրումը և դեպի Արևմուտք Հայաստանի թեթևակի շարժը տապալելու համար:



Այս ամենը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը լավ կանեն հնարավորիսն արագ ընդհանուր լեզու գտնեն, քանի որ բացի վերոնշյալից՝ Թուրքիան, որը նորից մտերմացել է Ռուսաստանի հետ և փչացրել իր հարաբերություններն Արևմուտքի հետ, դժվար թե լրջորեն միջամտի հակամարտությանը՝ ի նպաստ Բաքվի, չնայած Անկարայից հնչող Ադրբեջանին հավատարմության երդումներին:



Միջնորդները, նախևառաջ՝ Ռուսաստանը, պետք է առավելագույն ջանքեր գործի դնեն, որպեսզի բանակցային դադարում հակամարտության գոտում չսկսվեն ակտիվ ռազմական գործողություններ և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակն անփոփոխ մնա: Բայց հեղինակը հիշեցնում է, որ Հարավային Կովկասը սահմանակից է Մերձավոր Արևելքին, որտեղ իրավիճակը չի ենթարկվում հստակ կանխատեսումների և լուրջ ազդեցություն է թողնում հարևանների վրա: Այնպես որ, այժմ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «որսան պահը» և լուծեն խնդիրն իրենց համար հարաբերականորեն բարենպաստ ռազմաքաղաքական և գաղափարական իրավիճակում, եզրափակում է հեղինակը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 35

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter