• 10:48 – Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու. Ս. Օհանյան 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 07:01 – Նախագահը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 07:01 – Խուլիգանության դեպքեր Երևանում՝ ոստիկանների մասնակցությամբ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 

Մենք ուզում ենք, որ հայը մնա Հայաստանում

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստին ներկայացրեց իրենց նախագիծը` ԵՏՄ կազմից ՀՀ դուրս գալու մասին եւ այդ նպատակով ԱԺ ժամանակավորհանձնաժողով ստեղծելու մասին։


Նա իր ելույթում հայտարարեց, որ իրենց փաստարկներին հակափաստարկներ չեն հնչել. «Եվ, ի վերջո, վերլուծաբաններ են հայտնվել, որոնք հայտարարում են, թե այս նախաձեռնությունը ձեռնտու է նաև իշխանություններին, չե՞ք տեսնում` ինչ դեմքով են իշխանության ներկայացուցիչները մասնակցում այս քննարկմանը։ Ի վերջո, հարգելի իշխանության ներկայացուցիչներ, եթե ձեզ ձեռնտու է, ինչո՞ւ եք դեմ»:


Հայաստանում չի եղել իշխանություն, որ Նոբելյան մրցանակակրի մակարդակով չներկայացնի իր տեսլականը՝ չխնայելով ածականները՝ հավելելով, որ դրա համար ժամանակ է պետք,  հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը։


«Դուք այսօր ինչպե՞ս 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո կարող եք փառաբանել աշխարհի եվրասիական հատվածը, որտեղ դրախտավայր է, որի դուռը միայն ձեզ համար արդարացված բացվեց գիշերով։ Ձեզանից որևէ մեկը կասի՞ թե քանի երեխա չի ծնվել Հայաստանում, որովհետև տան տղամարդը մեկնել է արտագնա աշխատանքի, քանի՞ երեխա է մեծանում որբի կարգավիճակով նույն պատճառով, քանի՞ կին է ստիպված տան տղամարդ դարձել։ Գիտե՞ք՝ որն է մեր ու ձեր տարբերությունը, մենք ուզում ենք, որ հայը մնա Հայաստանում», –  հայտարարեց Արամ Սարգսյանը:


Նա ասաց, որ իրենք Հայաստանը չեն տեսնում «սպասարկման ոլորտում կամ որպես հումք արտահանող», այլ ցանկանում են Հայաստանում արդյունաբերություն զարգացնել, իսկ գյուղատնտեսությունը չդարձնել «լոլիկի, ծիրանի ու խաղողի գերի»։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 49

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter