• 17:45 – Տարկետման կարգի փոփոխությունից տուժելու են լավ սովորողները 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Պլաստիկ վիրահատություններով աղջիկները չեն կարող մասնակցել գեղեցկության մրցույթի. Կարեն Արիստակեսյանը «Միսս Հայաստան» նոր մրցույթ կհայտարարի

 
«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը պատրաստվում է նոր «Միսս Հայաստան» մրցույթ անցկացնել: Այս մասին նա հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Արիստակեսյանը հայտնեց, որ իրենք  «Միսս Հայաստան» նոր մրցույթ կամ ընդունելություն կհայտարարեն։
 
Նա նշեց, որ չի ցանկանում խոսել Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Արմենիա»  մրցույթի որակի մասին, միաժամանակ ընդգծեց մի շարք չափանիշներ` ակնարկելով, որ կազմակերպված մրցույթը չի համապատասխանել դրանց:
 
«Ասել, որ մենք կարող ենք կազմակերպել մրցույթ, առանց չափորոշիչների, մեղմ ասած, անհասկանալի է։ Մրցույթն ունի հստակ չափորոշիչներ։ Եթե խոսքը համաչափության մասին է, առաջին չափորոշիչը 90/60/90–ն է։  Տարիքից ելնելով` չափորոշիչները կարող են փոփոխվել, քանի որ, օրինակ, 17 տարեկան աղջիկը լրիվ  ձևավորված չէ, նրա դեպքում կարող է լինել 85, 87 և այլն։ Հասակը պետք է լինի 1.70, մոդելային մրցույթների ժամանակ` 1.72։ Ասել, որ մենք կարող ենք գեղեցկուհի ընտրել 1.65–ից բարձր, այդպիսի բան չկա։ Հայեցի գեղեցկությունից խոսելը տարօրինակ է։ Դա չափորոշիչ չէ։ Մրցույթի կանոնների մեջ մտնում է նաև, որ լողազգեստները պետք է  լինեն միատեսակ, զգեստները` միատեսակ և միատոն։ Կոշիկը պետք է լինի 7 սմ–ից ոչ ավելի։ Այս չափանիշները ես չեմ հնարել»,– ասաց Արիստակեսյանը։
 
Անդրադառնալով պլաստիկ վիրահատությունների թույլտվությունը` նա նշեց, որ «Միսս Տիեզերքը» միակ մրցույթն է, որտեղ թույլատրվում են պլաստիկ վիրահատություններով աղջիկների մասնակցությունը։ «Միսս աշխարհում» այդպիսի բան չկա։ Միջազգային մրցույթները հենվում են բնականության վրա։
 
Ինչ վերաբերում է Գոհար Հարությունյանի խոսքերին, որ իրենք ուզում են ընտրել գեղեցկուհու, որը նաև ինտելեկտուալ կլինի` Արիստակեսյանն ասաց. «Սա ինտելեկտուալ մրցույթ չէ, սա գեղեցկության մրցույթ է»։
 

 
Արիստակեսյանը պնդում է, որ 2012–ին սկանդալային դարձած «Միսս Հայաստան» մրցույթն ինքը չի կազմակերպել։ «Մրցույթը կազմակերպել է Հայկական երկրորդ հեռուստաալիքը, քանի որ 10 տարի է` ես այլ տեղում եմ պաշտոնավորում»,– ասաց նա։ Անդրադառնալով իր մասին հրապարակումներին և մրցույթի` հեղինակազրկված լինելուն` նա նշեց, որ «Միսս Հայաստան» ազգային գործակալությունը հիմնադրվել է 2000 թվականին, 2001 թվականին կայացել է առաջին մրցույթը։ 2001, 2003, 2005, 2007 թվականներին մրցույթները կազմակերպվել են իր կողմից, իրենց հիմնական գործընկերը եղել է «Միսս Եվրոպան», որտեղ հաղթող աղջիկները հաջողություններ են ունեցել` Լուսինե Թովմասյանը ճանաչվել է «Վիցե Միսս Եվրոպա» , Իրինա Թովմասյանը` 6–րդ տեղում է եղել, Մարինա Վարդանյանը եղել է լավագույն 12–ի մեջ։
 
Ինչ վերաբերում է «Միսս աշխարհին»` Արիստակեսյանը նշեց, որ իրենք ունեցել են  պայմանավորվածություններ, սակայն չեն մասնակցել` խոչընդոտների պատճառով։ Արիստակեսյանի փաստաբան Հարություն Հարությունյանը նշեց, որ իրենք պայքարում են, որպեսզի սեպտեմբերի 24–ին Գոհար Հարությունյանի կողմից անցկացված «Միսս Արմենիա» մրցույթի հաղթողը չհամարվի «Միսս Հայաստան», իսկ «Միսս Աշխարհ» մրցույթին կարող է մասնակցել տվյալ երկրի ազգային մրցությի հաղթողը։
 
Սեպտեմբերի 24–ին կայացած «Միսս Արմենիա» մրցույթից հետո Գոհար Հարությունյանի դեմ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ «Գոհար Հարությունյանին դատական կարգով արգելվեց «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքանիշի ցանկացած ձևով օգտագործումը։ Այդ մասով մեզ այլ բան չէր մնում, քան հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիներին, որպեսզի  Գոհար Հարությունյանի և «Միսս Արմենիա» հիմնադրամի գործողություններին տրվի քրեաիրավագիտական  գնահատական։ Քրեական օրենսգիրքը հստակ նախատեսում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չարամտորեն, դիտավորությամբ չկատարելը պետք է  հանգեցինի քրեական պատասխանատվության։ Մեր հայցադիմումը, որը քննվում է, վերաբերում է նրան, որ Գոհար  Հարությունյանի` խախտման վերաբերյալ պարտադիր հրապարակում կատարելուն, ինչպես նաև` դատական ակտն ամբողջությամբ մամուլի միջոցով իր հաշվին հրապարակելուն պարտավորեցնելուն։ Քանի որ մտավոր սեփականության օբյեկտների հետ կապված օրենսդրությունը նախատեսում է հնարավոր վնասի վերաբերյալ հայց հարուցել, չենք բացառում, որ կլրացնենք մեր հայցադիմումը և կպահանջենք նաև վնասի փոխհատուցում»,– ասաց փաստաբան Հարություն Հարությունյանը։

Ամալյա Հովհաննիսյան
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 360

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter