• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Արցախի դեմ ռազմական ագրեսիան կարող է հետաձգվել. ինչ կապ ունեն քրդերը

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին Բաքվում հայտարարել է, թե «շատ կարևոր է Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրումը», և «այդ տարածքները վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացիայից», հաղորդում է Ազատությունը:


«Ադրբեջանի ուժը՝ Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանի ուժն է, Թուրքիան և Ադրբեջանը դժվարին պահերին օտար երկրներից զենք գնելու հարցում բարդություններ են ունեցել, դրա համար մենք պարտավոր ենք մեկտեղել մեր ուժերը պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության ասել է Ջանըքլին:


Թուրքիայի պաշտպանության նախարարի նման հայտարարությունը նոր սպառնալիքներ է առաջ բերում Հայաստանի համար: Հատկապես վերջին շրջանում ռազմական փորձագետները հաճախ են խոսում այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Ըստ որոշ քաղաքագիտական շրջանակների Ադրբեջանը Հայաստանի առաջ կոնկրետ պահանջներ է դրել, որի չկատարման դեպքում պատրաստ է գնալ ռազմական բախման:


Եթե Ադրբեջանը ռազմական լուրջ աջակցության հույս ունի Թուրքիայից և առաջիկա իր քայլերը պայմանավորելու է այդ աջակցությամբ, ապա սպասվելիք ռազմական ագրեսիան կարող է հետաձգվել, քանի որ Թուրքիան այս պահին ինքն էլ լուրջ խնդրի առաջ է կանգնած: Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեն խառնել է տարածաշրջանի բոլոր խաղացողների խաղաքարտերը: Քրդերի հնարավոր անկախությունը վնասելու է առաջին հերթին հենց Թուրքիային: Եվ եթե Թուրքիան քրդերի հետ գնա ռազմական բախման, ապա ադրբեջանը ստիպված կլինի հետաձգել իր պլանները:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 263


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր