• 06:39 – Մարիխուանայի օրինականացումը Հայաստանում ժամանակի խնդիր է. Ա. Սիմոնյան 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 06:39 – Երևանի բնակիչը գողացել ու վաճառել է ձիու և էշի միս 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

«Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը

 
Lurer.com-ը գրում է, որ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը: «Միսս Արմենիա 2017»-ի պատվավոր կոչման համար պայքարում էին 24 հայուհիներ և, ըստ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականի, «Միսս Արմենիա 2017»-ի տիտղոսին արժանացավ Լիլի Սարգսյանը:
Թողնենք մի կողմ մեր գեղեցկուհիների արտաքին տեսքի և կեցվածքի վերլուծությունը՝ դա վստահելով ոճաբաններին և համապատասխան մասնագետներին, բայց չանդրադառնալ մրցույթի ժամանակ նրանց կողմից հնչեցված կցկտուր և անհոդաբաշխ խոսքերին, հաղորդավարների՝  ուղիղ եթերում աշխատելու հմտությունների բացակայությանը ու կիսագրագետ հայերենին, ուղղակի չենք կարող:
Մասնավորապես, հանդիսավարը գեղեցկուհիներին հարցեր է ուղղում.
-Ո՞վ է տղամարդը:
-Ի՞նչն է երջանկությունը:
Նման սխալ հարցադրումներին ի պատասխան՝ տրվեցին պարզապես խայտառակ պատասխաններ:
Ցավալի է, որ մրցույթի կազմակերպիչներն ուշադրություն չէին դարձրել կամ պարզապես անտեսել էին մեր հայուհիների գրագիտությունն ու ինտելեկտը և նաև այն, թե ում են հրավիրում որպես նման կարևոր միջոցառման հանդիսավար:
Կարելի էր այս մրցույթին նախորդող մեկ ամիսը գեղեցկուհիներին պարտադրել գոնե կարդալ հայերեն մեկ-երկու կապակցված նախադասություն՝ այդ կարևոր պահին հնչեցնելու համար: Երեկվա մրցույթը, սակայն, ապացուցեց, որ նման աշխատանքներ չեն տարվել, և բեմում էին հայտնվել մայրենի լեզվով երկու նախադասություն ասել չկարողացող աղջիկներ, ովքեր պարզապես ցայտնոտի մեջ հայտնվեցին հանդիսավարների կողմից իրենց ուղղված հարցերից:
Հարց է առաջանում՝ եթե Հայաստանում՝ մայր հողի վրա, չեն կարողանում իրենց հավուր պատշաճի դրսևորել, գրագետ խոսել,  ինչպե՞ս են նրանք դա անելու այլ երկրում: Նշենք, որ, «Միսս Արմենիա 2017»-ի հաղթողը մեկնելու Չինաստան՝ մասնակցելու «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին:
Վերջին տարիներին հայ հանդիսատեսը զրկված էր «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը վայելելու հնարավորությունից, և բոլորս ոգևորությամբ էինք սպասում այս բացառիկ իրադարձությանը՝ «Միսս Արմենիա 2017»-ին՝ դա համարելով աշխարհին ներկայանալու մեր այցեքարտերից մեկն ու մեր կերպը, սակայն ազգովի հիասթափվեցինք:
ՀԳ. դժվար թե աշխարհին կարողանան գերել մեր հայուհիները, եթե երեկվա խայտառակությունից դասեր չքաղեն և չգիտակցեն, որ գեղեցիկ պետք է լինել ոչ միայն մարմնով՝ այլ նաև բովանդակությամբ:
 

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 580

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter