• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Արցախում զգում են Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի աջակցությունը

Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ:


Կոնգրեսականներին առավոտյան Շուշիում դիմավորել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այնուհետև հյուրերը այցելել են Շուշիի արհեստագործական ուսումնարան և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:


ԱԺ նախագահի աշխատասենյակում տեղի ունեցած առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում, որտեղ հյուրերին միացել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Րաֆֆի Համբարյանը: Նիստերի մեծ դահլիճում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչները, հանրային-քաղաքական և գիտակրթական ոլորտների պատասխանատուները:


Ներկայացնելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախում և Հայաստանում մշտապես զգում են Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի աջակցությունը համահայկական նշանակության հարցերում: Խոսելով անցած տարիների համագործակցության մասին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է 2006թ-ից ԱՄՆ Կոնգրեսում  Արցախի անկախությանը նվիրված միջոցառումների կազմակերպումը և Արցախի միջազգային ճանաչման հարցում կոնգրեսականների հետևողական ջանքերը:


«Պատահական չէ, որ հենց ամերիկյան նահանգներից են գալիս Արցախի անկախությունն ու ազատությունը սատարող առաջին ազդակները, որոնք արտահայտվում են նահանգային մակարդակի օրենսդիր մարմինների կողմից ընդունված բանաձևերի տեսքով: Նման բանաձևերը ոչ միայն քաջալերում են Արցախի ժողովրդին ազատության համար անհավասար պայքարում, այլև մեկ անգամ ևս փաստում են ԱՄՆ-ի հավատարմությունն ազատության բացարձակ գաղափարին»,- ընդգծել է  խորհրդարանի նախագահը:


Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ֆրենկ Փալոունը անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև համագործակցության ձևավորված ավանդույթներին և գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի կապակցությամբ:


ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը շեշտել է, որ իրենց գործունեությունը հիմնականում նպատակ ունի ամերիկյան հասարակությանը հասցնելու Արցախի մասին երեք իրողություն, որ Արցախը իրավական երկիր է, որ այն անկախացել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և ունի արդյունավետ գործող պետական ինստիտուտներ:


Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների կողմից խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:


Եզրափակելով հանդիպումը՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ ամերիկացի գործընկերների այցը միասնական նպատակին՝ Արցախի միջազգային ներգրավվածությանն ու ճանաչմանն ընդառաջ մի քայլ է, որն արժանի է գոհունակության և բարձր գնահատանքի:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 55

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter