• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

ԱՄՆ կոնգրեսականների դասը ռուս պատգամավորներին. մեծ աջակցություն Արցախին

Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը: ԱՄՆ


ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը շեշտել է, որ իրենց գործունեությունը հիմնականում նպատակ ունի ամերիկյան հասարակությանը հասցնելու Արցախի մասին երեք իրողություն, որ Արցախը իրավական երկիր է, որ այն անկախացել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և ունի արդյունավետ գործող պետական ինստիտուտներ:


Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների կողմից խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:


Շատերի համար գուցե այս այցելությունը սովորական քայլ է, սակայն իրականում սա մեծ աջակցություն է Արցախին: ԱՄՆ կոնգրեսականները անում են քայլ, որով ցույց են տալիս, որ Արցախը իրավական պետություն է և իրենց այցելությամբ քաղաքական աջակցություն են հայտնում  Արցախին:


ԱՄՆ կոնգրեսականները արել են քայլ, որ չի արելի և ոչ մի ռուս պատգամավոր: Հայաստանի ռուսամետ գործիչները ՌԴ-ն համարում են մեզ դաշնակից երկրիր, սակայն այդ երկիրը ներկայացնող և ոչ մի  պետական գործիչ երբեք իրեն չի պահել դաշնակցի պես: Ռուսաստանի աջակցությունը առավել շատ զգում են Ադրբեջանում, քան Հայաստանում:


Ֆանտազիայի ժանրից կլիներ պատկերացնել, որ ինչ որ ժամանակ ռուս պատգամավորներ կարող են գալ Արցախ և քաղաքական հայտարարություն անել: Ու կարևոր էլ չէ, որ նրանց խոսքը չի ազդի ՌԴ արտաքին քաղաքականության վրա:


ԱՄՆ կոնգրեսականները Արցախում լավ դաս տվեցին ռուս պատգամավորներին: Ցույց տվեցին, թե ինչպես են բարեկամները աջակցում բարեկամներին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 56

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter