• 10:48 – Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու. Ս. Օհանյան 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 07:01 – Նախագահը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 07:01 – Խուլիգանության դեպքեր Երևանում՝ ոստիկանների մասնակցությամբ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 

Ավագ սերնդի միավորումը դարձավ Եվրոպայի ավագների միության անդամ

Այսօր տեղի ունեցավ Ավագ սերնդի միավորում հասարակական կազմակերպության անդամների հանդիպումը ՀՀ առաջին արտգործնախարար, “Ժառանգություն” կուսակցության ղեկավար, ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:Քննարկվեց, թե ինչպես է հնարավոր դուրս բերել Հայաստանը այս խորը ճգնաժամից, եւ ինչ պետք է արվի, որպեսզի Հայաստանը դառնա բարեկեցիկ եւ արդար երկիր, որպեսզի հայաստանցիների զավակները եւ թոռները վերադառնան հայրենիք: Մասնակիցները հարցեր ուղղեցին Րաֆֆի Հովհաննիսյանին նաեւ իրենց հուզող այլ թեմաների շուրջ:


Օրակարգային այլ հարցերից բացի քննարկվեց նաեւ Մշակույթի նախարարության կողմից ստալինյան բռնաճնշումների մասին Թումանյանի թանգարանում կազմակերպած «Խավարում» ցուցադրությունը արգելելու որոշումը: Մասնակիցները խստորեն քննադատեցին պետական մարմնի այս որոշումը: Այս կապակցությամբ ընդունվեց հայտարարություն, որում Ավագ սերնդի միավորումը դատապարտեց  ՀՀ մշակույթի նախարարության որոշումը արգելել «Խավարում» ցուցահանդեսը՝ դիտարկելով այն որպես անարգանք ստալինյան ռեժիմի միլիոնավոր զոհերի հիշատակի եւ նրանց ժառանգների զգացմունքների հանդեպ, որոնցից տասնյակ հազարավորները հայաստանցիներ էին:


Ավագ սերնդի միավորման անդամ Լաուրա Մակարյանը ներկայացրեց ս.թ. հունիսի 6-12 Ճապոնիայի Կոբե քաղաքում տեղի ունեցած գերանտոլոգիական համաժողովը, որին նա մասնակցել է կազմակերպիչների հրավերով՝ ներկայացնելով իր ծրագիրը՝ ուղղված տարեցների ինտեգրմանը հասարակական, մշակութային եւ քաղաքական կյանքին:


Ավագ սերնդի միավորման փոխնախագահ Ստելլա Մանուկյանը նաեւ տեղեկացրեց կազմակերպության անդամներին, որ Եվրոպայի ավագների միության` ԵԱՄ-ի (ESU – European Seniors Union) նախագահության կողմից քննվել եւ հավանության է արժանացել Ավագ սերնդի միավորում հասարակական կազմակերպության դիմումը՝ անդամակցելու այդ կազմակերպությանը որպես դիտորդ անդամ:



Ավագ սերնդի միավորում հասարակական կազմակերպության


լրատվական ծառայություն


“15” սեպտեմբերի 2017թ., Երեւան


Ավագ սերնդի միավորում հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2014թ.-ին, տարեց մարդկանց շահերը պաշտպանելու եւ Հայաստանի տնտեսական, մշակութային եւ քաղաքական կյանքին նրանց ինտեգրմանը նպաստելու նպատակով: ԱՍՄ-ն հանդիսանում է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ եւ Եվրոպայի տարեցների միության (ESU) դիտորդ անդամ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 49

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter