• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Կարեն Կարպետյանի ասած՝ գազի արտոնյալ գինը ԵԱՏՄ-ում ամենաթանկն է

«Վարչապետ Կարեն Կարա­պետյանն Ազգային ժողովի այս նստաշրջանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդ­րադառնալով այն խնդրին, որ ԵՏՄ երկրների շարքում Հա­յաստանում գազի սակագ­ներն ամենաբարձրն են՝ հայ­տարարել էր, թե դա պետք է համեմատության մեջ դի­տարկել:


«Համեմատությունը պետք է բերել չափման միա­վորով, որովհետև տրանզի­տի գինն ու հեռավորությունը տարբեր են, բայց մենք այսօր բոլոր մատակարարներից, որոնց հետ աշխատում ենք, ունենք արտոնյալ գին»,- հայ­տարարել էր նա:


Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր երկիրը ներքին սպառ­ման համար գազ ստանում է Ռուսաստանից: ՌԴ-ն հայ-վրացական սահմանին 1000 խմ գազի գինը սահմանել է 150 դոլար, մինչդեռ այն ՀՀ սպառողներիս վաճառվում է կրկնա­կի թանկ գնով՝ մոտ 300 դոլարով: Իսկ այս դեպքում, անցյալի նման մենք չենք կա­րող միայն ՀՀ իշխանություննե­րին ու Հանրային ծառայու­թյունները կարգավորող հանձ­նաժողովին մեղադրել, թեև այս դեպքում նրանք երբևէ հա­մարձակություն չունեցան իրենց տղամարդու խոսքն ասելու: Այս դեպքում բաժա­նորդներիս վրա գազը վաճա­ռում է նույն ՌԴ-ն կամ ՌԴ պե­տական «Գազպրոմ» ընկերու­թյունը, որ գազը հասցնում է հայ-վրացական սահմանին: Մեր երկրում գազաբաշխման միակ օպերատոր «Գազպրոմ- Արմենիան» արդեն մի քանի տարի է, ինչ ամբողջությամբ ռուսական «Գազպրոմ»-ի սե­փականությունն է: Այսինքն՝ այս դեպքում ասել, թե ՌԴ-ն մեզ գազը վաճառում է 150 դոլա­րով, վաղուց արդիական չէ: Եվ սահմանին գազի գին հասկա­ցողությունն արդեն կեղծ ձևա­կերպում է: Այս դեպքում ամ­բողջ ճշմարտությունն այն է, որ հենց ՌԴ-ն է Հայաստանին գա­զը վաճառում 300 դոլարով: Եվ Կ. Կարապետյանի հայտարարությունը, թե էներգակիր­ների գինը Հայաստանում, տա­րածաշրջանի համեմատ, ար­տոնյալ է, բոլորովին էլ իրակա­նությանը չի համապատասխա­նում:


Արտոնյալ կլիներ այն դեպքում, եթե այդ 150 դոլարը մեզ հասնելիս ոչ թե 300, այլ 200-230 դոլար դառնար: Իսկ եթե տարիներ շարունակ, նույն Կ. Կարապետյանի գլխավորու­թյամբ, գազը կրկնակի թանկ են վաճառել մեր բաժանորդներին, գերշահույթ ստացել ու այն գրպանել, ապա արտոնյալ տերմինը տվյալ դեպքում ոչ թե ամբողջ Հայաստանին, այլ ըն­դամենը մի խումբ պաշտոնյա­ներին է վերաբերել: Եվ ՀՀ պաշտոնյաները՝ նախագահնե­րի, էներգետիկայի նախարար­ների ու սակագնային հանձնա­ժողովի երկարամյա նախագահ Ռ. Նազարյանի գլխավորու­թյամբ, համարձակություն չեն ունեցել ՌԴ-ի սահմանած ներ­քին գինը փոխել: Պարզապես «Գազպրոմ»-ի հետ պայմանա­վորվածություն են ունեցել, որ ամեն անգամ սակագնի փոփո­խության դեպքում ցանկալի գնից մի փոքր ավելի բարձր գնով կներկայացնեն հայտը, իսկ հանձնաժողովը «հերոսա­բար» պայքարելով՝ այն 10-20 դոլարով կիջեցնի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 75


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր