• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ոստիկանությունում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: 


ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ են անցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Լաերտ Գրիգորյանը, Ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը, իսկ ՀՀ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Արա Կարապետյանը ազատվել է Ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնից՝ անցնելով թոշակի:


Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնում:


ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռոման Կիրակոսյանը ազատվել է Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:


Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սարգիս Այվազյանը ազատվել է Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Բազումի բաժնի պետ:


ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հարությունյանը ազատվել է Ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ:


Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Աբովյանի բաժնի պետ է նշանակվել Արսեն Արզումանյանը, ով մինչ այդ աշխատում էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում:


ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հայկ Թումանյանը ազատվել է Ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 260


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր