• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Զենքի վաճառքի էմբարգո պետք է լիներ. փոխնախարարի արձագանքը Պուտինին

Եթե հակամարտող պետությունների պարագայում զենքի վաճառքի վրա լիներ էմբարգո, ապա խոսակցությունները, որ եթե ես զենք չվաճառեմ, այլ պետություն կվաճառի, չեն լինի: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:


«Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք չանեն, ապա այլ պետություններ կանեն: Ես առաջարկել էի, ես չեմ ասում, որ դա պետական կամ ԱԳՆ որոշումն է, իմ առաջարկն է, որ քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, ունեն բավարար ներուժ, հնարավորություն, փորձեն հասնել նրան, որ լինի նման գոտիներում, մասնավորապես մեզ մոտ, զենքի մատակարարման էմբարգո: Դա կլիներ հարցի լուծում, որևէ պետություն չէր կարողանա ասել, որ եթե ես չվաճառեմ, ուրիշից կգնեն»,- նշեց ԱԳ նախարարի տեղակալը:


Քոչարյանը նշեց, որ բարդություններ կան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նման որոշում կայացնելու հարցում, բայց դա հավանական է, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները պետք է շահագրգռված լինեն:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 146


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր