Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Պայմանավորվել են ռուս խաղաղապահներ բերել Արցախ » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 12:54 – ՊՆ կապիտանը յուրացրել է զորամասին հատկացված 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Պայմանավորվել են ռուս խաղաղապահներ բերել Արցախ

Օրերս մեր հրապարակած վերլուծականներից մեկում նկատել էինք, որ վերջին մի քանի օրերին ակտիվացել են խոսակցությունները Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպման շուրջ: Ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունները կարծես կրկին ակտիվ փուլ են մտնում:


Նախագահների հնարավոր հանդիպումից առաջ ակտիվացել են նաև ռուսական քաղաքական շրջանակները: Ռուսների հռետորաբանության սյուները երկսուն են՝ առաջին, որ առանց Ռուսաստանի չի կարող խնդիրը լուծվել, և երկրորդ, որ Հայաստանը պետք է գնա զիջումների: Ռուսական ամենատարբեր շրջանակներ այս մեսիջները փորձում են հասցնել հայ հասարակությանը:


Հուլիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում նախապես չպլանավորված հանդիպում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև: Վերջին օրերի ռուսական քաղաքական հռետորաբանությունը ստիպում է կարծել, որ ռուսական և ադրբեջանական կողմերը որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել ու հիմա փորձում են հասնել նաև հայկական կողմի համաձայնությանը:


Օգոստոսի 23-ին Պուտինը Սոչիում հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Պետք է ենթադրել, որ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունները ներկայացվել էր ՀՀ իշխանություններին ու հիմա Սերժ Սարգսյանը գնում է հստակ պատասխան տալու՝ ընդունում են այդ առաջարկները թե ոչ:


Այս ենթադրությունը հաստատելու եկավ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի երեկ հնչեցրած հայտարարությունը: Ամերիկացի համանախագահը հնչեցրել է այն վեց կետերը ըստ որոնց պետք է լուծվի Ղարաբաղի խնդիրը: Դեսպանի ներկայացրած կետերն են.



  • «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:

  • Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։

  • Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:

  • Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:

  • Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:

  • Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:


Իհարկե հիմա ՀՀ ԱԳՆ-ն հայտարրաում է, որ դեսպանի հայտարարությունը իր մեջ որևէ արտառոց բան չի պարունակում, սակայն իրականությունը բոլորովին այլ է:


Մենք արդեն նկատել էինք, որ ՌԴ նախագահ Պուտինը` պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ու Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ հադիպումը նպատակ ուներ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել:


Բոլորին է հայտնի, որ ՌԴ-ն ցանկանում է ռուս խաղաղապահներ տեղակայել Արցախում: Ռուսաստանը սա փորձում է կյանքի կոչել առանց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի:


Սերժ Սարգսյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման պրոցեսի սկզբի վերջին շտրիխն էր ու հենց այս պատճառով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ստիպված հրապարակեց այն վեց կետերը, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը:


Այս կերպ ամերիկացի համանախագհը հիշեցրեց, կողմերին, որ այս սկզբունքներից դուրս որևէ քայլ կնկատվի խաղաղության հաստատման պրոցեսի խարխլում և չի ընդունվի միջազգային հանրության կողմից:



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 121


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր