• 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Սերժ Սարգսյանը վերահաստատել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրել են համատեղ հայտարարություն:


Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:


Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ ԶԼՄ-ների առջև՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպումից հետո


Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով,


Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,


Ես ևս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Թուրքմենստանի նախագահին Երևանում:


Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, անշուշտ, հատուկ նշանակություն հաղորդեց այս տարվա ընթացքում հայ-թուրքմենական հարաբերությունների կենտրոնական իրադարձությանը՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:


Հենց այս օրը՝ 1993թ-ի օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև ստորագրվեց Բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը: Այս հանգամանքները հատուկ նշանակություն հաղորդեցին այսօրվա այցին, որի արդյունքներից մենք բավարարված ենք: Այցի ընթացքում մի շարք ուղղություններով մեր երկկողմ համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի մեծ փաթեթ է ստորագրվել, ընդունվել է երկու երկրների ղեկավարների Համատեղ հայտարարությունը:


Պարոն Նախագահի հետ մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին: Ցավոք, գլոբալ շուկաներում անբարենպաստ իրադրությունն անդրադարձել է նաև մեր առևտրաշրջանառության վրա: Այս համատեքստում մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները և առկա միջոցները: Հուսով ենք, որ այսօրվա պայմանավորվածությունների իրագործումը հնարավորություն կտա շտկել իրավիճակը:


Մենք միակարծիք ենք այն հարցում, որ տնտեսական համագործակցությունը պետք է հարստացվի համատեղ նախագծերով, կոոպերացիաներով՝ նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հատուկ շեշտադրմամբ: Կարծում ենք, որ գործող Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը արդյունավետորեն առաջ կմղի երկկողմ առևտրային կապերի ամբողջ համալիրը, կօժանդակի դրանց հետագա բազմազանեցմանը և նոր, հետաքրքիր ծրագրերի մեկնարկին:


Տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում մենք քննարկեցինք մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այս առումով մենք պատրաստ ենք տրամադրել մեր թուրքմենական բարեկամներին Հայաստանում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում նախատեսված արտոնությունների ամբողջական փաթեթ:


Իհարկե, մենք անդրադարձել ենք նաև համագործակցության ավանդական ուղղություններին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Պայմանավորվեցինք հետագայում ևս զարգացնել արդյունավետ փոխգործակցություն այս ոլորտում: Որոշակի հեռանկարներ են բացահայտվում նաև գյուղատնտեսության ոլորտում: Հուսով ենք, որ թուրքմեն գործընկերները կմասնակցեն Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությանը:


Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր, որոնց ետևում կանգնած են ժամանակակից արտադրությունը և նոր աշխատատեղերը, ընդհանուր առմամբ՝ ազգային տնտեսությունների զարգացումը: Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգևորում է, և մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ:


Ինչպես և նախկինում, կզարգացնենք փոխգործակցությունը կրթության ոլորտում, կիրականացնենք ուսանողական և մանկավարժական փոխանակումների ծրագրեր, ինչը, անշուշտ, նպաստում է մեր երկրների միջև համագործակցության հարստացմանը:


Իհարկե, բանակցությունների ընթացքում պատշաճ ուշադրության է արժանացել արտաքին քաղաքականության թեման: Հայաստանը և Թուրքմենստանը հաջող կերպով համագործակցում են միջազգային հարթակներում, իսկապես մոտ կամ համընկնող դիրքորոշումներ ունեն միջազգային կարևորագույն հիմնախնդիրներում: Այս համատեքստում մենք համաձայնեցինք խորացնել համագործակցությունը տարբեր բազմակողմ ձևաչափերում:


Բանակցությունների ընթացքում իմ կողմից մեկ անգամ ևս վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես՝ նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի և դրա սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։


Ամփոփելով՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, թուրքմեն բոլոր գործընկերներին հանգամանալից և արգասաբեր կարծիքների փոխանակման համար: Շատ շնորհակալ եմ:


Համոզված եմ, որ այսօր ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն Հայաստանի և Թուրքմենստանի միջև իրապես բարեկամական հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը:


Շնորհակալություն ուշադրության համար»:


Նշվում է նաև, որ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Թուրքմենստանի Գիտությունների ակադեմիայի Սեյսմաբանության և մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի միջև գիտատեխնիկական համագործակցության մասին», «Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան պետական համալսարանի միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ս.Ա.Նիյազովի անվան թուրքմենական գյուղատնտեսական համալսարանի միջև համագործակցության մասին» համաձայնագրերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի և Թուրքմենստանի ֆինանսների նախարարության միջև փողերի լվացման, փողերի լվացմանը նախորդող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ֆինանսական հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Թուրքմենստանի սպորտի պետական կոմիտեի միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը, «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև 2018-2020 թթ. մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության մասին» ծրագիրը, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» հուշագիրը և «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջև 2018-2019 թթ.» համագործակցության ծրագիրը:


Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 45

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter