• 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Ռուսները ժամանակին են օգնել

Մենք գործում էինք երկու, ռազմական լեզվով ասած՝ թատերաբեմում, երկու օր զուգահեռ աշխատանքներ էին տարվում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով «Խոսրովի անտառ» արգելոցում և Վայոց ձորի մարզում տեղի ունեցած հրդեհների մարման աշխատանքներին:


«Իհարկե տեխնիկական միջոցները, ամենագնաց մեքենաները, որոնք կարող էին անձնակազմ տեղափոխել և Զինված ուժերի ինքնաթիռները կիրառվում էին, սակայն թույլ չէին տալիս պատշաճ ձևով արձագանքել՝ հաշվի առնելով նաև ռելիեֆի կտրտվածությունը և ուժեղ քամին: Որոշ եզրակացություններ արվել են, ներկայացվել են ՀՀ Նախագահին և վարչապետին՝ մեր հագեցվածությունը բարձրացնելու առումով»,-ասաց նա:


Նախարարը նշեց, որ տարիներ շարունակ կառավարությունը հատկացնում է գումարներ տեխնիկական հագեցվածությունն ավելացնելու ուղղությամբ, սակայն միջոցները սուղ են և նաև միջազգային համագործակցության արդյունքում է ձեռք բերվում տեխնիկա:


«Այդպիսին է իրավիճակը այսօր, բայց արվում է ամեն ինչ, որ մենք կարողանանք բարելավել մեր տեխնիկական հագեցվածությունը: Անտառների հրդեհաշիջման տեխնիկական հագեցվածությունը այլ է, քաղաքում հրդեհների մարման մարտավարությունը՝ այլ, այլ տեխնիկաներ են օգտագործվում: Այն, ինչ որ մենք ունեինք, օգտագործվել է ամբողջովին: Հրդեհի ծավալը մեծ է եղել, մեզ համար անհաղթահարելի, դիմել ենք ռուսաստանյան մեր գործընկերներին»,-ասաց նա և նշեց, որ Զինված ուժերի տեխնիկական միջոցները ևս օգտագործվել են: Նա ասաց, որ կնախընտրեր, որ Պաշտպանության նախարարությունը ձեռք բերեր այդպիսի միջոցներ, որոնք կօգտագործվեին նաև արտակարգ իրավիճակների խնդիրները լուծելու համար:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 21

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter