• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Հովիկ Աբրահամյանի նվերը՝ Կարեն Կարապետյանին

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը News.am լրատվականի հետ խոսեց վերջին օրերին իր ընտանիքին պատկանող բիզնեսների վաճառքի լուրերի մասին, որոնք վերջին օրերին ակտիվ շրջանառութան մեջ են դրվել մի քանի լրատվամիջոցներում:


Հովիկ Աբրահամյանը անմտություն համարեց, այն լուրերը, ըստ որոնց իբր նա հեռանում է Հայաստանից.«Անկեղծ ասած ես էլ եմ նկատել վերջին շրջանում մամուլի ակտիվությունն իմ անձի ու իմ՝ չակերտավոր ծրագրերի շուրջ։ Չգիտեմ ում եմ պարտական այսպիսի ուշադրության համար։ Ամեն դեպքում մի քիչ դժվար է հասկանալ, թե ինչը պետք է հերքվի կամ հաստատվի։ Պետական կառավարման համակարգում երկարամյա ծառայության ընթացքում դադարել էի զբաղվել գործարարությամբ, մի բան, որով շատ արդյունավետ էի զբաղվում տարիներ առաջ։ Հիմա ժամանակ ունեմ, ունեմ շատ գաղափարներ ու աշխատում եմ դրանց իրականացման ուղղությամբ։ Իսկ թե բիզնես ծրագրերի կառավարման արդյունավետության բարձրացման իմ քայլերը ոնց են մեկնաբանվում, դա ուրիշ հարց է, եւ դրանում ես դեր չունեմ։ Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում»,-ասել էր նախկին վարչապետը:


Նույն հարցազրույցի ժամանակ նախկին վարչրապետը խոսել է նաև գործող կառավարության աշխատանքի մասին.«Ինձ ուրախացրեց, որ ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության պատուհանի բացման՝ դեռ երկու տարի առաջ սկսած մեր ջանքերը, իրավակարգավորման այդ ողջ աշխատանքը վերջապես դրական ավարտ ունեցավ, ինչի արդյունքները, կարծում եմ, արդեն իսկ տեսանելի են։ Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ շատ երկար ենք աշխատել, կարծում եմ, շուտով այն լիարժեքորեն կսկսի գործել. դրա արդյունքերն էլ արագ տեսանելի կլինեն։


Անհամբերությամբ եմ սպասում 2014 թվականին ջրամբարաշինությունը գերակա ուղղություն հռչակելու շրջանակում նախաձեռնված կարեւորագույն 4 ջրամբարների կառուցման ծրագրի, առաջին հերթին, իհարկե, արդեն իսկ կառուցման ընթացքում գտնվող Վեդիի ջրամբարի վերջնական հաջողությանը. այդ ծրագրերը երկար ու հետեւողական աշխատանք են պահանջել եւ նույնպես մեծ էֆեկտ են ունենալու»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:


Իրականության մեջ Աբրահամյանի հարցազրույցի երկրորդ հատվածը առավել կարևոր ենթատեքստ ունի: Հովիկ Աբրահամյանը խոսելով երեք կարևոր ծրագրերի մասին, որը հաճախ են գովազդում իշխանությունները՝ փաստեց, որ դրանց հիմքերը ու աշխատանքի կարևոր մասը կատարվել է իր կառավարության շնորհիվ ու հետևաբար դրանք առաջին հերթին իր հաջողություններն են և ոչ թե գործող վարչապետ Կարեն Կարապետյանի:


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 34

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter