• 17:45 – Տարկետման կարգի փոփոխությունից տուժելու են լավ սովորողները 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

«Վանաձորի Քիմպրոմ»-ը կործանվում է. ինչ է կատարվում Վանաձորում

Այսօր կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոք հնարավոր չի լինելու վերականգնել։ Թե ու՞մ է պատկանում իրականում գործարանը, պետական մարմինները լռում են՝ թաքցնելով իրական սեփականատիրոջը։ Դրա վառ ապացույցն է ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքում կոմբինատի սեփականտերերի մասին ինֆորմացիայի բացակայությունը։ ՀՀ պետական ռեգիստրի կայքում արաջարկվում է կատարել վճարում՝ կազմակերպությունների սեփականտերեին վերաբերվող ինֆորմացիա ստանալու համար, սակայն վճարումը կատարելուց հետո համակարգը տալիս է “Access Denied” ազդանշանը։



Շրջանառվող լուրերի համաձայն ՝ ի սկզբանե կատարվել է ոչ բարեխիղճ գործարք։ «Արդշինբանկ»-ի սեփականատերը գնելով (ոչ ուղակիորեն իր անունով) կոմբինատը գրավադրել է այն իր իսկ սեփական բանկում։ Տվյալ մեքենայության նպատակը հավանաբար եղել է հետևյալը՝ Կոմբինատի շահագորցման որոշ փորձերից հետո, որոնք չեն հաջողվել սխալ կառավարման և համապատասխան մասնագիտական ռեսուրսներ չներգրավելու պատճառով, առաջացել են բազմաթիվ պարտավորություններ երրորդ անանց նկատմամբ(ՀԷՑ, Գազպրոմ և այլն…)։


Տվյալ անձանց նկատմամբ պարտավորությունը չկատարելու արդյունքում բնականաբար սկսվել է սնանկության գործընթաց, վերջիններիս նախաձեռնությամբ։ Բայց, քանի որ կոմբինատի սեփականատերը ի նկատի էր ունեցել հանգամանքների զարգացման այդպիսի սցենարը և գրավադրել ակտիվները իր սեփական բանկում, որպեսզի սնանկության գործընթացի ընթացում կոմբինատի ակտիվները հնարավոր չլինի իրացնել, քանի որ բանկը դրանց նկատմամբ ունի առաջնային իրավունք։



Օգտվելով դրանից, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, հանրությունից գաղտնի, դուրս են հանվում քիմիական կոմբինատի ունիկալ սարքավումները և իրացվում՝ ներկայացնելով դա հասարակությանը, որպես անպետք, սարքավորումների ջարդոնի իրացում։ Դրանով սեփականատերը հետ է բերում իր ներդրումնեը։ Տվյալ սցենարը նույնպես ձեռնտու է սեփականատիրոջը, քանի որ ձեռքբերման գինը բավականին ցածր է եղել և ջարդոնի տեսքով ակտիվների վաճառքը նույնպես ետ կբերի ներդրումը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կորցնում է մի գործարան, նաև որի շնորհիվ ժամանակին կառուցվել է ներկայիս Վանաձորը։



Պետական մարմինները կամ անտեղյակ են սրա մասին կամ դիտարկում են, որպես հասարակ հացի փուռ, որը սեփականատերը մաս-մաս վաճառում է։ Իրականում կատարվում է ստրատեգական նշանակության կոմբինատի ակտիվների իրացում, ինչը չի կարելի դիտարկել որպես սեփականատիրոջ մասնավոր շահ։ Պետական մարմինները պետք է անհապաղ իրականցնեն կոմբինատի ներկայիս ակտիվների գույքագրում և կոմբինատի հաշվապահական հաշվեկշռում վերջիններիս արտացոլման համապատասխանության ստուգում։


Գրում է Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 20

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter