Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Պատերազմի վտանգը մեծացել է. Ռուսաստանը ստիպում է տարածքներ զիջել » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 12:54 – ՊՆ կապիտանը յուրացրել է զորամասին հատկացված 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Պատերազմի վտանգը մեծացել է. Ռուսաստանը ստիպում է տարածքներ զիջել

Վերջին մի քանի օրերին ակտիվացել են խոսակցությունները Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպման շուրջ: Ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունները կարծես կրկին ակտիվ փուլ են մտնում:


Նախագահների հնարավոր հանդիպումից առաջ ակտիվացել են նաև ռուսական քաղաքական շրջանակները: Ռուսների հռետորաբանության սյուները երկսուն են՝ առաջին, որ առանց Ռուսաստանի չի կարող խնդիրը լուծվել, և երկրորդ, որ Հայաստանը պետք է գնա զիջումների: Ռուսական ամենատարբեր շրջանակներ այս մեսիջները փորձում են հասցնել հայ հասարակությանը:


Առանց Ռուսաստանի Կովկասում երբեք չի լինի ո՛չ խաղաղություն, ո՛չ հանգիստ։ Օրերս նման կարծիք է արտահայտել ՌԴ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահ Գենադի Զյուգանովը՝ մեկնաբանելով ԼՂ կարգավորման հարցը։


«Պետք է միասին հավաքվել և լուծում փնտրել, որը կբավարարի բոլոր կողմերին, և իմ կարծիքով՝ նման լուծում կա։ Դժբախտությունը նրանումն է, որ մի շարք մարդիկ ավելի շատ մտածում են օգուտի ու շահույթի մասին, այլ ոչ թե լուծում են փնտրում»,-ասել է Զյուգանովը «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ հարցազրույցում։


Ռուսական մեկ այլ պարբերական իր վերլուծականներից մեկում եկել էր եզրահանգման, որ նախագահների հնարավոր հանդիպումից հետո, եթե  Հայաստանը չգնա զիջման, ապա Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սկսել:


Հուլիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում նախապես չպլանավորված հանդիպում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև: Վերջին օրերի ռուսական քաղաքական հռետորաբանությունը ստիպում է կարծել, որ ռուսական և ադրբեջանական կողմերը որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել ու հիմա փորձում են հասնել նաև հայկական կողմի համաձայնությանը:


Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Իհարկե նշված են մի շարք տնտեսական հարցեր, որոնք քննարկման հիմնաքարերն են, սակայն բոլորին էլ հասկանալի է, որ հիմնաքարը լինելու է Արցախի խնդիրը:


Պետք է ենթադրել, որ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունները ներկայացվել էր ՀՀ իշխանություններին ու հիմա Սերժ Սարգսյանը գնում է հստակ պատասխան տալու՝ ընդունում են այդ առաջարկները թե ոչ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 67


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր