• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեխնոլոգիական համագործակցությունը կխորանա

«Շատ գաջեթներ, որ մենք բոլորս օգտագործում ենք, ունեն մի մասնիկ, մի նյութ, մի աշխատանք, որը արվել է Հայաստանում», – «Ամերիկայի ձայն»ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հիշեցնում է՝ Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնի հովիտը առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերն է, հետևաբար՝ հատուկ ուշադրություն է պահանջում.


«Այս տարվա նոյեմբերին մենք պիտի փորձենք Սիլիկոնի հովտում հիմնադրել և այսուհետ անցկացնել Հայաստանի օրեր, որը և գովազդային և անմիջական կապեր ստեղծելու առումով ամենամյա ձեռնարկ պետք է դառնա»:


Դեսպանի խոսքով, տեխնոլոգիաների ոլորտում փայլուն գաղափարների լավագույն շուկան գտնվում է այսօր Սիլիկոնի հովտում, միևնույն ժամանակ.


«Հայաստանից փայլուն գաղափարներ են գալիս, որոնք ճիշտ մարքետինգի դեպքում կարող են գտնել իրենց գնորդներին»:


Այսպիսով, Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների և ծրագրավորման ոլորտում աշխատող ընկերությունները կարող են օգնություն ակնկալել ամերիկյան ընկերությունների հետ կապեր հաստատելու գործում, նշում է Գրիգոր Հովհաննիսյանը.


«Պետությունը պետք է կարողանա օգնել փոքր ընկերություններին, սթարթափ կոչվածներին, որոնք սովորաբար երիտասարդ, պայծառ, փայլուն գաղափարներով երիտասարդներ են, որոնք չունեն ոչ փորձառություն ոչ ֆինանսական միջոցներ, օգնել նրանց, որպեսզի կարողանան վաճառել իրենց գաղափարները»:


Այդ նպատակով մոտ ապագայում Կալիֆորնիայում կբացվի Հայաստանի առևտրատնտեսական պալատի գրասենյակ, նշում է դեսպանը, ով, ի դեպ, վերջերս հատուկ այց էր կատարել Սիլիկոնի հովիտ, հանդիպելով այնտեղ բազմաթիվ հայ մասնագետների.


«Ցավով պիտի ասեմ, որ մեր մասնագետներից շատերը, հազարավոր հայաստանցի մասնագետներ, այսօր աշխատում են Սիլիկոնյան հովտում: Անշուշտ, Սիլիկոնյան հովտի ընկերությունները ավելի մրցունակ, ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում մեր որակյալ կադրերին, բայց նաև առավելություններ եմ տեսնում դրա մեջ, որովհետև այս մասնագետները այս ինժեներները դառնում են վեկտորը, որը կապում է հայրենիքի, տտ ոլորտի ընկերությունները, այդ թվում նաև ստարտապները և հսկաները»:


Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով այսօր Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում բարձր արդյունքների հասած փայլուն երիտասարդներ, սակայն, բարձրորակ ինժեներների և ծրագրավորողների պահանջարկը պետությունում շարունակում է զգացվել.


«Այն փաստը, որ Հայաստանից դուրս են գալիս համաշխարհային որակի մասնագետներ, որոնց պահանջարկը հենց Սիլիկոնյան հովտում բարձր է, չի կարող չուրախացնել: Մյուս կողմից՝ ինչպե՞ս պահել այդ մասնագետներին Հայաստանում, որպեսզի սեկտորն ինքը զարգանա»:


Աշխարհում խոշորագույն՝ Միացյալ Նահանգների տնտեսության հետ առավել արդյունավետ համագործակցելու համար Հայաստանը փորձելու է կենտրոնանալ Կալիֆորնիա նահանգի հետ հատուկ կապերի հաստատման վրա.


«Կալիֆորնիան կարող է դառնալ հենց այն թիրախը, այն դարպասը, որը կապահովի մեր մուտքը Միացյալ Նահանգների շուկա և նաև ամերիկյան ներդրումները»:


Այդ նպատակով արդեն հոկտեմբերին Սիլիկոնի հովիտ հայկական պատվիրակություն կժամանի, իսկ հեռանկարում հնարավոր է Հայաստանն ու Կալիֆորնիան համագործակցության մասին հատուկ համաձայնագիր կնքեն:


Դեսպան Հովհաննիսյանն ընդգծում է՝ Հայաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում հանդես գալ որպես գործընկեր և ոչ միայն օժանդակություն ստացող կողմ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 78


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր