• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն վիճակագրության միտումները

Ռուսաստանը միգրանտների թվով երրորդ երկիրն է աշխարհում. Դաշնությունում ապրում են շուրջ 11,5 մլն այլ երկրներում ծնված անձինք (ԱՄՆ-ում՝ 46,5 մլն, Գերմանիայում՝ 12 մլն մարդ):


Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում միգրանտների թիվը Ռուսաստանում զգալիորեն կրճատվել է, մասնավորպես եթե ուկրաինացիների թիվը 2015 թվականին 2,6 մլն էր, ապա այժմ՝ 2,2 մլն: Մեկ տարվա ընթացքում բելառուսցիները կրճատվել են 711 հազարից մինչև 676 հազար, մոլդովացիները՝ 497 հազարից 430 հազար: Միգրանտներից շատերը ստանում են Ռուսաստանի քաղաքացիություն, ոմանք վերադառնում են իրենց հայրենիք կամ հեռանում են այլ երկիր:

Հայաստանցի միգրանտների թիվը վերջին երկու տարիների ընթացքում գրեթե նույնն է, 2016 թվականին Ռուսաստանում բնակվող հայերի թիվը 508 հազար էր, իսկ 2017-ին՝ 507 հազար:




Դեպի Ռուսաստան ներգաղթը զգալիորեն պայմանավորված է աշխատանքային միգրացիայով, օտարերկրյա աշխատակիցների շուրջ 5 տոկոսը (մոտ 210 հազարը) կազմում են հայ միգրանտները:


2016 թվականին օտարերկրյա աշխատակիցների թիվը, ըստ ՌԴ միգրացիոն հաշվառման տվյալների, հետևյալն է.

























































ԵրկիրըՕտարերկրյա աշխատակիցների  թիվը

(հազար մարդ)
Ուզբեկստան1433,6
Տաջիկստան837,7
Ուկրաինա504,1
Ղրղզստան361,9
Մոլդովա242,1
Հայաստան209,9
Ադրբեջան199,2
Բելառուս97,7
Ղազախստան71,6
Վրաստան2,7
Թուրքմենստան2,1
Այլ երկրներ321,7

Վերջին տարիներին Ռուսաստանում աճում է օրինական աշխատող միգրանտների տոկոսայնությունը: 2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին ԱՊՀ երկրների և Վրաստանի քաղաքացի-միգրանտների շրջանումանցկացված հարցումները (շուրջ 8,7 հազար հարցված) ցույց են տալիս, որ ՌԴ-ում միգրանտների 70 տոկոսն օրինական են աշխատում:


Պաշտոնական վիճակագրությամբ 2017 թվականաի հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստանում աշխատանքային թույլատվություն ունեն 1,7 մլն ներգաղթյալներ, ևս 1 մլն-ը իրավունք  ունեն աշխատելու առանց թույլատվության, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ էին: Այդպիսով օրինական աշխատում են միգրանտների 64 տոկոսը, մինչդեռ վեց տարի առաջ մոտ 50 տոկոս էր:


Օրինական աշխատող միգրանտների աշխատավարձերը շատ ավելի բարձր է, քան անօրինականներինը: Օտարերկրացի աշխատակիցներին հիմնականում վարձում են փոքր և միջին ձեռներեցության ներկայացուցիչները (76 տոկոս), միգրանտներն առավելապես իրականացնում են բարձր որակավորում չպահանջող աշխատանքներ (բոլոր միգրանտների շուրջ երկու երրորդը):


2017 թվականին Ռուսաստանում աշխատանքային միգրանտների միջին աշխավարձը հետևյալն է.









































































































ԵրկիրըԻրավական կարգավիճակըՄիջին աշխատավարձը

(հազար ռուբլի)
ԲելառուսՕրինական41,1
Անօրինական
ՎրաստանՕրինական35,9
Անօրինական33,5
ԱդրբեջանՕրինական35,9
Անօրինական29, 9
ՄոլդովաՕրինական35,3
Անօրինական33,2
ՂազախստանՕրինական31 6
Անօրինական27,3
ՀայաստանՕրինական31,1
Անօրինական28,1
ՈւկրաինաՕրինական30,8
Անօրինական30, 2
ՂրղզստանՕրինական29,3
Անօրինական27,2
ՈւզբեկստանՕրինական29, 0
Անօրինական27, 2
ՏաջիկստանՕրինական27,9
Անօրինական25,1
Բոլոր երկրներըԲոլոր միգրանտները30,1

2017 թվականին միգրանտների միջին աշխատավարձը կազմել է 30,1 հազար ռուբլի, մինչդեռ 2011 թվականին 17,7 հազար էր: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի քաղաքացիները 2011 թվականին միջինում ստանում էին 24,3 հազար ռուբլի, իսկ այժմ 35,8 հազար: Միգրանտների ու ՌԴ քաղաքացիների աշխատավարձերի տարբերությունը զգալիորեն կրճատվել է: Սակայն պետք է նշել, որ միգրանտների աշխատանքային ժամերը շատ ավելի երկար են, եթե ՌԴ քաղաքացիները շաբաթական միջինում 39,6 ժամ են աշխատում, ապա միգրանտները՝ 59 ժամ:


Հայ միգրատները ստանում են օրինական աշխատանքի դեպքում միջինում 31,1 հազար ռուբլի, իսկ անօրինականի դեպքում՝ 28,1 հազար ռուբլի:




Միգրանտներին ռուսական հասարակության մեջ ներգրավելու լավագույն միջոցը ռուսաց լեզվի յուրացումն է, այս առումով վերջին տարիներին բացասական միտումներ են արձանագրվում:

Այսպես՝ միգրատների կողմից ռուսերենի՝ որպես հիմնական լեզվի կիրառության տոկոսայնությունը հետևյալն է.


































































































ԵրկիրըԱշխատավայրումՏանըԸնկերների հետ
2011թ.2017թ.2017թ.2011թ.2017 թ.
Բելառուս10094,677,310084,3
Ուկրաինա96,296,38280,486,7
Վրաստան92,365,223,153,334,6
Մոլդովա90,98339,144,545,2
Ղազախստան88,690,874,978,980,4
Հայաստան74,172,816,835,624,9
Ղրղզստան74,159,59,719,813
Ադրբեջան69,564,82225,121,8
Տաջիկստան62,653,88,517,412,9
Ուզբեկստան54,553,111,414,713,6

Հայաստանից արտագաղթած անձանցից ռուսերենը՝ որպես հիմնական լեզու օգտագործում է աշխատավայրում 72,8 տոկոսը, ընկերների միջավայրում՝ 24,9 տոկոսը, տանը՝ 16,8 տոկոսը: Մայրենի լեզվի կիրառությունն ազգային ինքնության պահպանման կարևորագույն նախադրյալն է, վերջին տարիներին հայապահպանության միտումները դրական են:




Ռուսաստանի միգրացիոն տվյալներ կարևորագույն ցուցանիշներից է նաև միգրանտների մտադրությունները մնալու այդ երկրում կամ վերադառնալու իրենց հայրենիք, ընդհանուր պատկերը հետևյալն է.















































































































ԵրկիրըՄշտապես մնալ ՌԴ-ումՄշտապես մեկնել ՌԴ և վերադառնալԱշխատել մի քանի տարի և վերադառնալԱշխատել մի քանի ամիս և վերադառնալՈրոշ ժամանակ ապրել ՌԴ-ում և գնալ այլ երկիրԱյլ պատասխան կամ պատասխան չկա
Հայաստան72,111,95,23,31,46,1
Վրաստան70,515,43,82,607,7
Ուկրաինա67,610,28,34,81,67,6
Ղազախստան65,58,67,83,53,910,5
Ադրբեջան58,117,59,25,82510
Մոլդովա52,925,48,47,70,55,1
Տաջիկստան35,224,72111,11,16,9
Բելառուս34,236,711,511,70,75,2
Ղրղզստան24,828,225,813,30,87,2
Ուզբեկստան19,927,627,218,50,96


Հայ միգրանտները Ռուսատանում մշտապես մնալու մտադրությամբ առաջատար են, նրանց 72,1 տոկոսը ցանկանում է մշտապես բնակվել Ռուսաստանում, այսինքն թվային արտահայտությամբ 507 հազար հայաստանցի միգրանտներից շուրջ 365,5 հազարը հայրենիք վերադառնալու մտադրություն չունեն:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 133

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter