• 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

10 000 հեկտար անտառ է այրվել

«Երեկ գիշերվանից Խոսրովի արգելոցում էինք 5 հոգով, փորձում էինք օգնել ինչ-որ կերպ։ Մղձավանջ էր։ Մոտ 10 000 հեկտար անտառ լրիվ վառվել ա ու դեռ շարունակում ա վառվել, 100 000-ավոր ծառեր՝մինչև 400-500 տարեկան:


Մյուս կողմից ահավոր էր տարվող աշխատանքները․ ոչ մի գրամ կազմակերպվածություն, լրիվ բառդակ։ Հիմնական վառվող հատվածները Ուրցաձորի մասն էր, ու դեպի հյուսիս՝ Գառնի չհասած։ Ընդհանուր մոտ 100 կմ կրակի գիծ էր։ Ու էդ ամբողջ տարածքը մարելու ու հրդեհի զարգացումը կանգնացնելու համար կային մոտ 50 ԱԻՆ աշխատողներ ու 120 հոգի 18 տարեկան զինվորներ։ Ոչ մի տեխնիկա, ընդամենը մի անգամ ուղղաթիռով 500 լիտր ջուր են բերել, մեկ էլ մի հատ բեռնատար էր աշխատում, որ 2-3 ժամը մեկ կարում էր մի 300-400 լիտր ջուր հասցնի։ Մի 50 հատ ուսին գցելու 25 լիտրանոց «пульвелизатор» էին տվել, որոնցով պետք ա էդ հսկայական հրդեհի դեմն առնեինք։ Ջուր չկար, տեխնիկա չկար, մարդ չկար։


Եղածներն էլ ավելի լավ ա չլինեին։ ԱԻՆ -ի աշխատողները առաջի կես ժամը աշխատելուց հետո, հենց ջուրը պրծավ, ամեն մեկը կրակից հեռու մասերում մի ծառ գտավ ու հով լռվել էր, հենց կրակն ավելի մոտ էր գալիս, մի 50 մետր էլ էին բարձրանում։ Մի 5-6 հոգի են եղել, որ կպած ու նվիրված գործ են արել՝ մինչև վերջ քամվելով։


Զինվորների մի մասն էլ շատ շուտ հոգնեց ու օգուտ չէր տալիս, մի մասը էլի հարյուրավոր մետրեր ահավոր վտանգավոր ու թեք տեղերով գնում գետից ջուր էին բերում։ Բայց մինչև ջրի մյուս բաժինը հասնում էր, նախորդ հանգցրածները էլի կպնում էին։ Հա, մեկ էլ շաատ լավ աշխատեցին 4-5 հոգի անտառի հսկիչները, որ առանց կանգնելու էդքան ժամ աշխատում էին։ Արդյունքում մի 25-30 հոգով կարողացանք մի տասը հատ բավականին մեծ կրակի օջախ հանգցնել ու չեզոքացնել։ Բայց մեկ ա, քամին շատ ուժեղ էր, գումարած ահավոր շոգ եղանակն ու չորացած խոտերը անընդհատ նոր ուղղություններով հրդեհներ էին ստեղծում։


Ու էդ ամբողջ ընթացքում նախարարներ, գեներալներ ու եսիմինչեր կրակի գծից մի 8 կմ հեռու շտաբ էին սարքել, ռենջերների շորերով ու դեմքի արտահայտությամբ մամուլի առաջ ցույց էին տալիս, որ գործ են անում։ Ու ամեն անգամ, որ կապվում էինք էդ շտաբի հետ, որ ահավոր վիճակ ա, մարդ, ջուր ուղարկեք, մենակ ասում էին հա, ու ոչ մի բան չէին անում։


Հա, մոռացա ասեմ, ոստիկանությունն էլ էր ներգրավված, կրակից մի 15 կմ հեռու՝ արգելոցի մուտքի մոտ մի 5 հոգի կանգնել էր, որ կողմնակի անձ չմտնի»։


Գրում է հրդեհաշիջման  աշխատանքներին մասնակցող կամավոր Արեն Մանուկյանը


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 37

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter