Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 12:54 – ՊՆ կապիտանը յուրացրել է զորամասին հատկացված 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներն օգոստոսի 14-ին Աստանայում կայացած հանդիպմանը ստորագրել են համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր։ Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամլո ծառայությանը։


Մասնավորապես, կողմերը հաստատել են «ճանապարհային քարտեզը»՝ ուղղված 2018-2020 թթ ավիատրանսպորտի մասով ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների ու փուլերի կյանքի կոչմանը։


Ստորագրվել է հրամանագիր ԵԱՏՄ երկրներից մեկում տրված ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին՝ միության այլ երկրի տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար։


Ստորագրվել են նաև փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԵԱՏՄ թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների նախապատրաստմանը, միության շրջանակում ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագրի նախագծի վրա աշխատանքին։


Բացի այդ, կողմերը պայմանավորվել են ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի ԵԱՏՄ շրջանակում ավիացիոն միջադեպերի հետաքննությամբ։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 305


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր