• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Այսքանից հետո պաշտպանության նախարարի խոսքերը անբովանդակ են թվում

Ամիսներ շարունակ մամուլում տեղեկություններ են տարածվում զինհաշմանդամ Վարդանուշ Կիրակոսյան առողջական վիճակի վերաբերյալ, ով երկար տարիներ ծառայելով ծանր պայամաններում (մեծ խորության մեջ տեղակայված շինություն, թթվածնի պակաս և այլն) ստացել է կրծքագեղձի քաղցկեղ: Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հիվանդության պատճառական կապը ճանաչել է որպես ծառայության ընթացքում ձեռքբերված:


Անհանգստացած լինելով զինհաշմանդամի առողջական վիճակով, դիմեցի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Համապատասխան միջնորդություն ներկայացրել էր նաև մարդու իրավունքների պաշտպանը: Պաշտպանության նախարարի պատասխանը ուշագրավ էր, ոչ միայն այն պատճառով, որ չէր ենթադրում համապատասխան դեղամիջոցների ձեռքբերման վերաբերյալ հանձնարարական, այլև նշում էր, որ որևէ առաջարկ այս կապակցությամբ նախարարությունը չունի:



Ստացվում է, որ այն զինվորականը, որը տարիներ շարունակ ծառայում և իր առողջությունն է ներդնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար, լքվում է պետության կողմից հենց այն պահին, երբ առողջությունն այլևս սպառվում է և դառնում ծառայության համար ոչ պիտանի:


Այսքանից հետո բանակի գրավչության բարձրացման մասին պաշտպանության նախարարի խոսքերը անբովանդակ են թվում` արժեզրկելով «Պատիվ ունեմ», «Ես եմ» և որևէ այլ նախաձեռնություն, որի թիկունքում գտնվում է պետության կողմից լքված զինհաշմանդամը:


Գրում է Ազգային Ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 56

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter