• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել ԼՂ հակամարտությունը. ամերիկացի վերլուծաբաններ

Լեռնային Ղարաբաղի խնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրությունը դեռևս չի գրավել, սակայն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դա կարող է փոխվել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը:


Նրա խոսքով՝ ներկա պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հնարավոր հանդիպումը կրելու է հիմնականում խորհրդանշական բնույթ.«Նախագահների հանդիպումը կնշանավորի լարման թուլացում, որը դրական է, սակայն, ես դեռ չեմ տեսնում խնդրի ողջամիտ կարգավորման որևէ հիմք»:


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում խնդրի մեջ ներգրավված բազմաթիվ կողմերի շահերը. նշել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը: «Եթե խնդիրը վերաբերեր միայն երկու երկրներին, այն, հավանաբար, արդեն կարգավորված կլիներ, սակայն, Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել հակամարտությունը»,-ասել է նա:


Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշեվսկայան նշել է, որ Հայաստանի իշխանությունների համար Լեռնային Ղարաբաղի խնդիրն առաջնային է, սակայն, դրա կարգավորման մեջ Ռուսաստանի մասնակցությունն իրականում կարգավորմանը չի օգնում«Ռուսաստանը ցանկանում է այս հակամարտության մեջ լուրջ դեր խաղալ, իսկ եթե չլինի հակամարտություն, չի լինի նաև այդ դերը»,-ասել է նա:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 37

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter