• 17:45 – Տարկետման կարգի փոփոխությունից տուժելու են լավ սովորողները 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Արփինե Հովհաննիսյանը պետք է ամոթ ունենա

Այն, ինչ տեղի ունեցավ Իրաքի հյուսիսում Սինջարի եզդիների նկատմամբ, իրականում ցեղասպանություն էր. երեկ Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբատեղում Իրաքի եզդիաբնակ նահանգում իրականացված ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:


Ըստ նրա՝ դա ակնհայտ էր նաև միջազգային կոնվենցիաների տեսակետից՝ «ցեղասպանություն» եզրույթի հետ կապված: Չնայած այս հանգամանքին պատգամավորուհին կարծում է, որ Հայաստանը պաշտոնական դիրքորոշման հարցում չպետք է շտապի:


«Ինչ վերաբերում է ընդհանրապես ճանաչման գործընթացին՝ ես կարծում եմ, որ այստեղ պետք է հաշվի առնել այն, որ յուրաքանչյուր պետություն որևէ արարքի գնահատական տալիս պետք է որոշի գործընթացի շրջանակներում կոնկրետ քայլերի հաջորդականությունը և իր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շրջանակում հարցին քայլ առ քայլ մոտենա»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը:


Պատգամավորուհի Արփինե Հովհաննիսյանը և ՀՀԿ-ն ընդհանրապես կարծում ենք պետք է ամոթ ունեն այս հարցի վերաբերյալ նման դատարկ հայտարարություններ անելու ժամանակ: ՀՀ Ազգային Ժողովում եղել է հայտարարության նախագիծ, որը դատապարտում էր եզդիների ցեղասպանությունը: Սկզբում ՀՀԿ-ը պահանջով այդ նախագծից հանվեց ցեղասպանություն բառը, իսկ հետո ընդհանրապես մերժվեց նախագծի ընդունումը: Ցեղասպանության ճանաչումը չպետք է քաղաքական նախասիրության հարց լինի, հատկապես մի երկրի համար, որը ցեղասպանության ժառանգորդ է և հատկապես այն դեպքում, երբ հենց իրենց աչքի առաջ շարունակվում են հազարավոր անմեղ մարդիկ սպանվել:


Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը հասկանալի է: Այն նշանակում է, որ հազարավոր եզդի կանանց , տղամարդկանց և երեխաների սպանությունը Հայաստանի համար առաջնահերթություն չէ ու չպետք է սպասել, որ առաջիկայում Հայաստանը կդատապարտի այդ ոճրագործությունը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 63

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter