• 23:32 – Գեներալ Մանվելի՝ թիվ 1 տպարանը պայթեցրած մերձավորն ուզում է գեներալ դառնալ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի գները փոխվել են

«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքի տոմսերի թանկացմանը առնչվող ԶԼՄ հրապարակումների առիթով` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 1-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է 500 ՀՀ դրամ, օտարերկրացիների համար` 1500 ՀՀ դրամ: Անփոփոխ է մնացել մինչև 18 տարեկան երեխաների մուտքի տոմսի արժեքը`100 ՀՀ դրամ:


Այլևս չի գործում գիշերային գեղարվեստական լուսավորությամբ Գառնին տեսնելու համար սահմանված 1500 դրամ սակագինը (տոմսի արժեքը` 500 ՀՀ դրամ է):


«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է` 300, օտարերկրացիների համար` 1300, մինչև 18 տարեկան երեխաների համար` 100 ՀՀ դրամ:


«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում հայերեն բացատրության (էքսկուրսիայի) համար այցելուները կվճարեն` 2000, իսկ օտար լեզվով անցկացվող բացատրության համար` 4000 ՀՀ դրամ:


Օգոստոսի 1-ից վերագործարկվել է «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի տոմսային տնտեսությունը: Մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է` 250, օտարեկրացիների համար` 1000, իսկ մինչև 18 տարեկան երեխաների համար` 100 ՀՀ դրամ: Հայերեն լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը`1500, օտար լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը` 2500 ՀՀ դրամ է:


«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոմսային տնտեսություն ունեցող բոլոր արգելոց-թանգարաններում արտոնություններ է սահմանել մասնագիտական բուհերի ուսանողների, կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների համար:


«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 19

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter